Հավանաբար նկատած կլինեք մաշկի վրա հանկարծակի հայտնված կարմիր կետեր, որոնք նման են խալի: Որպես կանոն, դրանք փոքր են եւ հիմնականում հանդիպում են պարանոցի, կրծքի եւ մեջքի հատվածում:

Բայց, արդյո՞ք դրանք վտանգավոր են կամ, առհասարակ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ են հայտնվում մաշկի վրա... Ներկայացնում ենք ստորեւ.

Կարմիր խալերը գիտականորեն անվանում են կարմիր նեւուս կամ անգիոմա: Սովորաբար դրանք հայտնվում են մաշկի բաց գույն ունեցող մարդկանց, երեխաների եւ տարեցների մոտ:

Մաշկային ցանկացած նորագոյացություն անհանգստություն է առաջացնում, եւ կարմիր խալերը եւս բացառություն չեն: Դրանք չեն ցավում, սակայն էսթետիկապես այդքան էլ հաճելի չեն, իսկ երբեմն կարող են նաեւ քոր գալ: 

Հարկ է միանգամից նշել, որ կարմիր խալերը վտանգավոր չեն, սակայն մաշկի վրա ցանկացած փոփոխություն պետք է սթափեցնի մեզ: 

Եթե նկատում եք, որ կարմիր խալերի քանակն անհամեմատ շատացել է, հատկապես՝ կրծքի հատվածում, ապա կարիք կա այցելելու բժիշկի, քանի որ դա նշան է, որ Ձեր օրգանիզմում մի բան այն չէ:

Մի քանի պատճառ, թե ինչու են առաջանում կարմիր խալերը

1. Առհասարակ, կարմիր խալերի առաջացումը մասնագետները կապում են լյարդի՝ ոչ այնքան լավ աշխատանքի հետ:
2. Դրանք կարող են առաջանալ նաեւ ոչ ճիշտ սնվելու արդյունքում, երբ կերակրափողում եւ լյարդում մեծ քանակությամբ տոքսիններ են կուտակվում: 
3. Պարանոցի, կրծքավանդակի հատվածում, ձեռքերին եւ մարմնի այլ բաց հատվածների վրա կարմիր խալեր կարող են առաջանալ արեւի տակ չափից շատ մնալու արդյունքում:
4. Շատ հաճախ նման խալերի առաջացումն ունի ժառանգական բնույթ:
5. Կանանց մոտ կարմիր խալերի առաջացումը կարող է պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով:
6. Եվ, ի վերջո, կարմիր խալերը կարող են առաջանալ՝ պայմանավորված մարդու տարիքով:

Ե՞րբ է պետք անհանգստանալ

Պետք է ուշադրություն դարձնել խալերի ձեւին եւ չափին: Սովորաբար կարմիր խալերի չափսերը տատանվում են 1-4 մմ սահմաններում: Եթե դրանք հարթ չեն, գերազանցում են 6 մմ-ը, թեփոտ են, ապա պետք է դիմել մաշկաբանի:

Ուշադրություն դարձրեք նաեւ խալերի գույնին: Եթե դրանք վառ կարմիր են, ապա անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե դրանք աստիճանաբար մգանում են, ապա պետք է այցելել բժիշկի:



Աղբյուրը՝ Steptohealth