Կոնսուլտացիաներ

02/06/2020

Բարև ձեզ, հարգելի բժիշկ, խնդրում եմ ասեք, ինչո՞վ է պայմանավորված քթի միջնապատի և խեցիների փոքրացման վիրահատությունից հետո այդ երևույթների կրկին ի հայտ գալը, ի՞նչն է դրա պատճառը: Նախապես շնորհակալություն:

Հարգելի հարցատու, վիրահատությունից հետո գանգատների կրկին ի հայտ գալը պայմանավորված է մի քանի գործոններով ՝ տեխնիկապես ոչ լիարժեք կարգավորած շնչառությունից մինչև պատճառներ ,որոնք ի սկզբանե առաջացրել էին միջնապատաի թեքություն և/կամ քթային խեցիների գերաճ։ Եթե այժմ ունեք գանգատներ ամենաօբյեկտիվ տարբերակն է կատարել քթի և հարակից խոռոչների համակարգչայի շերտագրում , ապա համեմատել նախկին արդյունքը ՝ հետ ձեր բժշկի հետ միասին։ Շնորհակալություն հարցի համար։ Առողջություն եմ ցանկանում ։