Կոնսուլտացիաներ

06/02/2020

Բարև Ձեզ, բժիշկ Մուկուչյան: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչպե՞ս կարելի է արտաքինից հստակ ճանաչել հոդային խնդիրները, թե ինչպիսի՞ նախանշաններից կարելի է հասկանալ, որ մարդու մոտ առկա են ոտքերի հոդերի հետ կապված խնդիրներ, որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնք բնորոշ են ցանկացած հոդային խնդրի ժամանակ, և որոնց դեպքում կարիք կա բժշկական խորհրդատվության: Որոնք են այն հիմնական նախանշանները, որոնք դրսևորվում են ոտքերի հոդերի բորբոքման և նմանատիպ խնդիրների ժամանակ: Շնորհակալ եմ նախապես:

Բարև Ձեզ հարգելի հարցատու, շնորհակալություն հարցի համար։ Հոդային համախտանիշի դրսևորումները շատ բազմազան են և կախված պաթոլոգիայից ունենում են որոշ ընդհանուր բնութագրական հատկություններ։ Օրինակ՝ երբ առկա է բորբոքային բնույթի հոդի ախտահարում ապա գերակշռում է ցավը հոդերում առավել արտահայտված հանգստի ժամերին, որը թուլանում է շարժումների ընթացքում, սովորաբար առկա է առավոտյան կարկամվածությունը, որը տևում է 30 րոպե և ավելի, առկա է հոդի շարժունակության սահմանափակում և ակտիվ և պասիվ շարժումների ժամանակ, հնարավոր է այտուց հոդի շրջանում, ինչպես նաև մարմնի ջերմության բարձրացում սուբֆեբրիլ մակարդակի։ Երբ առկա է հոդի դեգեներատիվ պաթոլոգիա, ապա գերակշռում է ցավը ծանրաբեռնվածության ժամանակ, առավոտյան կարկամվածությունը տևում է շատ քիչ կամ բացակայում է իսպառ, ջերմության բարձրացում չի դիտվում։ Ինֆեկցիոն /սեպտիկ/ արթրիտի ժամանակ հոդը տաք է, խիստ ցավոտ է, հիմնականում ախտահարվում է միայն մեկ հոդ մեկուսացված և այլ։ Հոդերի կողմից ցանկացած գանգատի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել մասնագետի խորհրդատվություն։ Առողջություն: