Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք

Պուշկինի փող․ 56շ․, Երևան, Հայաստան
Հասցե
+374 12 345 678
+374 93 023 023
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Wigmore Clinic-ը օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության, ողնաշարի վիրաբուժության, անոթային վիրաբուժության, մանկաբուժության, ստոմատոլոգիայի և ինտերվենցիոն ռադիոլոգիայի ժամանակակից կենտրոն է։ Այստեղ մատուցվում են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար ծառայություններ: Կլինիկան միակն է տարածաշրջանում, որտեղ առկա է քայլվածքի կլինիկական հետազոտման լաբորատորիա։



Կլինիկայի մասնագետներն ունեն ծանրակշիռ փորձառություն։ Նրանցից շատերն աշխատանքային վերապատրաստում են անցել եվրոպական երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլն։ Մենք կարևորում ենք փորձի փոխանակումն ու համաշխարհային բժշկությունը տեղացիներին հասանելի դարձնելը։ Այդ նկատառումով պարբերաբար հյուրընկալում ենք մեր արտասահմանցի գործընկերներին, որոնք անցկացնում են խորհրդատվություններ ու վիրահատություններ՝ գործակցելով մեր բժիշկների հետ։

Wigmore Clinic-ում կարևորվում են բուժման անհատական մոտեցումն ու յուրաքանչյուր խմբի առանձնահատկությունները, իսկ ցանկացած աշխատանք կատարվում է տարիների փորձով և արդի լուծումների ակտիվ կիրառմամբ:

Տնօրեն

Զավեն Աղասիի Քոլոյան

Նկարներ

Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք

Տեսանյութեր

Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք

ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

Մանկական օրթոպեդիա
Մանկական օրթոպեդիայի բաժանմունքը զբաղվում է երեխաների հենաշարժիչ համակարգի ցանկացած ախտահարման հետազոտմամբ և բնածին կամ ձեռքբերովի հիվանդությունների բուժմամբ (բացառությամբ չարորակ նորագոյացությունների): Դրանք կարող են լինել երեխաների մոտ հանդիպող ոսկրամկանային հիվանդություններ ինչպիսին են հոդախախտեր, վերջույթների երկարության տարբերություններ, սկոլիոզ, կիֆոզ և այլն։ Կատարվում են նաև բնածին ծուռթաթության շտկում և մանկական ուղեղային կաթվածի հետևանքով առաջացած խնդիրների բուժում։

Քայլվածքի կլինիկական հետազոտություն
Քայլվածքի լաբորատորիան սարքավորումների համալիր է, որը թույլ է տալիս ստանալ ճշգրիտ ինֆորմացիա քայլվածքի բոլոր պարամետրերի մասին։ Մինչև տեխնիկական միջոցներով զննումը կատարվում է լիարժեք կլինիկական զննում ստորին վերջույթների շարժումների ծավալի, մկանների հարաբերական երկարության, անատոմիական կառուցվածքի, մկանային ուժի և սպաստիկայի վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար:
Լաբորատորիան իր տեսակի մեջ միակն է ԱՊՀ տարածաշրջանում: Հետազոտությունը հսկվում է 12 գերարագ սենսորային տեսախցիկներով, մկանների գործադրած ուժն ստուգվում է ուժային հարթակների միջոցով, իսկ քայլքի ընթացքում ոտքերի մկանների էլեկտրական ակտիվությունը գրանցվում է էլեկտրոմիոգրաֆիայի միջոցով:

Մեծահասակների օրթոպեդիա և սպորտային վնասվածքաբանություն
Մեծահասակների օրթոպեդիայի բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական գործիքակազմով, մեծ փորձառություն ունեցող բժիշկներով ու վիրաբույժներով։ Անցած տարիների ընթացքում կատարվել և այժմ էլ շարունակում են իրականացվել հազարավոր վիրահատություններ, որոնց թվում՝ մոտ 500 մարզիկ Հայաստանից ու արտերկրից։
Բաժանմունքում իրականացվում են խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում, ծնկան հոդի խաչաձև և կողմնային կապանների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, արթրոսկոպիա, մենիսկների վերականգնման վիրահատություններ, աճառային հետտրավմատիկ դեֆեկտների վերականգնում, կոտրվածքների վիրահատական բուժում, մոզաիկոպլաստիկա, հոդացավերի կոնսերվատիվ բուժում, սպորտային վնասվածքների կոնսերվատիվ և վիրահատական բուժում։


Ողնաշարի վիրաբուժություն
Բաժանմունքում իրականացվում է ողնաշարի բնածին կամ ձեռքբերովի հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում, այդ թվում՝ կորսետներով ու գիպսե կորեկցիոն կորսետներով բուժում և վիրահատական միջամտություններ՝ ֆիքսացիայի, կորեկցիայի նպատակով, միջողային սկավառակների վիրաբուժություն։ Բաժանմունքում կան ժամանակակից ու հիվանդի վիճակը բարելավող սարքավորումներ, որոնցից հատկանշական է ներվիրահատական արյան կորուստը կառավարող, սեփական արյունը վերամշակող և սեփական արյունը հետ փոխներարկող սարքը։ Վիրահատությունների ողջ ընթացքում իրականացվում է նեյրոմոնիթորինգ, որը նվազեցնում է ողնուղեղի վնասման ռիսկը։
 

Ֆիզիոթերապիա
Վերականգնողական բուժումը կատարվում է բժշկի ցուցումով ինչպես մանկական տարիքի, այնպես էլ մեծահասակենրի համար: Բաժանմունքում գործում է Բիոդեքս բազմահոդային համակարգը, որի միջոցով կարելի է կատարել շարժումներ բոլոր հոդերում և բոլոր առանցքների շուրջ։ Բիոդեքսը կիրառվում է ինչպես սպորտային բժշկության, այնպես էլ վերականգնողական բուժման մեջ։ Համակարգի առավելություններից մեկն այն է, որ կարող է կատարել շարժումներ բազմաթիվ կրկնություններով և նախապես սահմանված շարժումների տատանասահմանով։


Անոթային վիրաբուժություն
Բաժանմունքում իրականացվում են անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում ու բուժում։ Այն ներառում է ամբողջ մարմնի զարկերակների և երակների (բացառությամբ գլխի և սրտի անոթների), ինչպես նաև ավշային համակարգի հիվանդությունները։ Ցուցումների դեպքում հիվանդները տեղում կարող են հետազոտվել գործիքային մեթոդներով, ինչպիսիք են անոթների սոնոգրաֆիկ հետազոտությունը (Դյուպլեքս) և ԿՏ անգիոգրաֆիան։ Իրականացվում են բազմաթիվ վիրահատական միջամտություններ, այդ թվում՝ վարիկոզ երակների բուժում բաց և ներերակային (առանց կտրվածքի) ճանապարհով, սկլերոթերապիա (համեմատաբար փոքր տրամաչափի լայնացած երակների շտկում հատուկ դեղամիջոցների ներարկման միջոցով), պորտակատի իմպլանտացիա (սովորաբար կատարվում է քաղցկեղով հիվանդների քիմիոթերապիայի համար), ինչպես նաև մի շարք զարկերակային վիրահատություններ։


Մանկաբուժություն
Մանկաբուժական բաժանմունքը, հագեցած լինելով փորձառու մասնագետներով և ժամանակակից միջոցներով, իրականացնում է մանկաբուժական պաթոլոգիաների ինչպես ամբուլատոր խորհրդատվություններ, այնպես էլ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հիվանդանոցային բուժում: Բաժանմունքը զբաղվում է ընդհանուր մանկաբուժական պրոֆիլի ցանկացած խնդրով ինչպես օրինակ սուր շնչական վարակներ, տոնզիլիտ, փսխումներով և անկայուն կղանքով ուղեկցվող հիվանդություններ, տենդով ուղեկցվող իրավիճակներ, աճի և սնուցման խանգարումներ և այլն:



Ռադիոլոգիա
Ռադիոլոգիական բաժանմունքը հագեցած է ռենտգենի և համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) նորագույն սարքավորումներով։ Համակարգչային շերտագրումն առավել ճշգրիտ ախտորոշման մեթոդ է, չունի բացարձակ հակացուցումներ։ Հետազոտություններն իրականացվում են գերցածր ճառագայթային բեռնվածությամբ։ Թվային ռենտգենը նույնպես բազմաֆունկցիոնալ սարքավորում է։ Կլինիկան միակն է Հայաստանում, որտեղ ներդրված է Stitch ծրագիրը։ Այն հնարավորություն է տալիս ստանալու մարմնի ողջ երկայնքով ռենտգեն պատկեր։ Կատարվում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների ՀՏ։


Ուլտրաձայնային հետազոտություն
Ուլտրաձայնային հետազոտությունը ձայնային ալիքների միջոցով օրգանիզմի չերևացող շերտերը հետազոտելու մեթոդ է՝ առանց ճառագայթման։ Հետազոտվում են կրծքագեղձերը, ավշային հանգույցները և փափուկ հյուսվածքները, ամենատարբեր տեղամասերում առաջացող կոշտուկներ, ինչպես նաև որովայնի օրգանները՝ բացի աղիներից և ստամոքսից։ ՈՒՁՀ-ով կարելի է հետազոտել լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը, փայծաղը, երիկամները, միզապարկը։ Հետազոտության ընթացքում որոշվում են զարկերակների անցանելիությունը, տրոմբերի առկայությունը, աթերոսկլերոտիկ նեղացումները, գնահատվում են երակների վարիկոզ լայնացումները։


Ինտերվենցիոն ռադիոլոգիա
Ինտերվենցիոն ռադիոլոգիան թույլ է տալիս ճառագայթային ախտորոշման սարքերի պատկերների հսկողության ներքո մինիմալ ինվազիվ ճանապարհով ստանալ անհրաժեշտ նյութ՝ հյուսվածաբանական հետազոտություն իրականացնելու համար։ Ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունքում շատ փոքր անցքի միջոցով՝ օրգանիզմ ներմուծելով զոնդ կամ կաթետր՝ երակների, զարկերակների կամ մաշկի միջոցով կատարվում են լոկալ միջամտություններ, ինչպիսին օրինակ՝ փոքր տրամաչափի ուռուցքների աբլացիա, կամ ուռուցքը սնուցող անոթների էմբոլիզացիա և այլ միջամտություններ: Ինտերվենցիոն ռադիոլոգիայի առավելությունը սովորական վիրահատության հետ համեմատ այն է, որ պացիենտն ավելի արագ է վերականգնվում, միջամտությունները հիմնականում կատարվում են տեղային անզգայացմամբ՝ նվազագույն ինվազիվ կերպով:


Ստոմատոլոգիա
Կլինիկան առաջարկում է ստոմատոլոգիական ծառայությունների լայն շրջանակ՝ թերապևտիկ ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, իմպլանտոլոգիա, մանկական ստոմատոլոգիա, պարադոնտոլոգիա, պրոթեզավորում, էսթետիկ ստոմատոլոգիա: Ժամանակակից տեխնիկայով հագեցվածությունը և բժիշկ ստոմատոլոգների պրոֆեսիոնալիզմը օգնում են այցելուներին ձեռք բերել առողջ և գեղեցիկ ժպիտ:


Մաշկաբանություն
Մաշկաբանության բաժանմունքում հետազոտվում և բուժվում է մաշկի, մազերի, եղունգների հետ կապված ցանկացած խնդիր, մաշկային զանազան հիվանդություններ ինչպիսիք են փսորիազը, էկզեման, նեյրոդերմիտը, ատոպիկ մաշկաբորբը, մաշկի վիրուսային, բակտերիալ, սնկային զանազան ախտահարումներ, մաշկի պիգմենտացիայի զանազան խանգարումներ և այլն: Բաժանմունքում կատարվում է նաև էսթետիկ բուժում՝ կապված ծերացման, մազաթափության, գերքրտնարտադրության հետ: Ախտորոշվում են նաև մաշկի նորագայացություններն ու ժառանգական հիվանդությունները:

Ակնաբուժություն
Ակնաբուժության բաժանմունքում ժամանակակից սարքավորումներով կատարվում են աչքի առաջնային և հետին հատվածների ախտորոշում ու բուժում (բորբոքային հիվանդություններ, գլաուկոմա, շաքարային դիաբետի պատճառով առաջացած աչքի ախտահարումներ և այլն) ինչպես նաև ակնոցների և կոնտակտային լինզաների ընտրություն։

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի առջև դրված խնդիրը հիվանդին համապատասխան քնեցում ապահովելը, լիովին ցավազրկումն ու մկանային ռելաքսացիան է։ Կատարվում է տեղային և ընդհանուր անզգայացում։ Անզգայացումը իրականացվում է զարգացած երկրների բժշկական չափանիշներին համապատասխանող դեղորայքով։ Բաժանմունքում առկա են անեսթեզիոլոգիական պահանջներին համապատասխանող լավագույն սարքավորումները։ Բաժանմունքի բժիշկները վերապատրաստում են անցել և՛ որպես մանկական, և՛ որպես մեծահասակների մասնագետներ, ուստի կատարվում է բոլոր տարիքային խմբերի անեսթեզիա:

Լաբորատորիա
Լաբորատորիայում կատարվում է կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), շճաբանական (սեռոլոգիական), իմունաբանական ինչպես նաև ՊՇՌ մեթոդով հետազոտություններ: Կատարվում է նաև մանրէաբանական քննություններ։ Լաբորատորիան հագեցած է ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված ավտոմատ սարքավորումներով:

Սպորտային բժշկություն
Մարզիկների և ակտիվ սպորտով զբաղվողները իրենց ֆիզիոլոգիական պրոցեսներով էականորեն տարբերվում են մյուսներից։ Այդ նկատառումով է ստեղծվել սպորտային բժշության բաժանմունքը, որը սպասարկում է Երևան քաղաքի բոլոր մարզադպրոցների սաներին, մատուցում սպորտային բժշկական ծառություններ։
Մարզիկներն այստեղ տարեկան առնվազն մեկ անգամ անցնում են ամբողջական բուժզննում։ Բժշկական ծառայության փաթեթը ներառում է նեղ մասնագետների խորհրդատվություն (սպորտային բժիշկ, վնասվածքաբան, նյարդաբան, սրտաբան, ակնաբույժ, մաշկաբան) և գործիքային հետազոտությունների տվյալներ։

Սրտաբանություն

«Ուիգմոր Քլինիք»-ի սրտաբանական ծառայությունը համալրված լինելով ժամանակակից սարքավորումներով և փորձառու մասնագետներով առաջարկում է կանխարգելել և բուժել սրտաբանական խնդիրները: Սրտաբանության բաժանմունքում մատուցվում են հետևյալ ծառայությունները․

  • Մանկական սրտաբանություն
  • Մեծերի սրտաբանություն
  • Սրտի բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշում
  • Էլեկտրասրտագրություն
  • Էխոսրտագրություն
  • Զարկերակային ճնշման 24-ժամյա դիտորդում

ԼՕՌ Ծառայություն 

Արդիական տեխնիկայի և բարձր որակավորում ունեցող մասնագետների օգնությամբ «Ուիգմոր Քլինիք»-ն առաջարկում է քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայությունների լայն սպեկտր՝ մասնավորապես մեզ մոտ իրականացվում է՝

  • ԼՕՌ հիվանդությունների էնդոսկոպիկ և համակարգչային տոմոգրաֆիկ ախտորոշում,
  • Սուր և քրոնիկ ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում՝
  1. ադենոիդ վեգետացիաներ,
  2. քթային շնչառության դժվարացումներ՝ տարբեր պատճառների,
  3. սուր և քրոնիկական օտիտներ,
  4. հայմորիտներ,
  5. պոլիպոզ ռինոսինուսիտներ։
  • ԼՕՌ հիվանդությունների և իրենց բարդությունների պլանային և շտապ վիրաբուժական միջամտություններ՝
  1. ադենոտոմիա,
  2. տոնզիլէկտոմիա (քմային նշիկների հեռացում),
  3. պարատոնզիլյար աբսցեսի հատում,
  4. քթոսկրերի ռեպոզիցիա,
  5. տիմպանոտոմիա,
  6. թմբկաթաղանթների շունտավորում,
  7. քթի խոռոչի կպումների հատում,
  8. քթի միջնապատի պլաստիկա,
  9. հիպերտրոֆիկ և վազոմոտոր ռինիտների վիրահատական բուժում,
  10. քթի և հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ։

Պլաստիկ Վիրաբուժություն

Ուիգմոր Քլինիքն առաջարկում է պլաստիկ վիրաբուժական ծառայություններ եվրոպայում հավաստագրված վիրաբույժի կողմից: Նորագույն տեխնոլոգիաների կիրառման և միջազգային բուժական ստանդարտների ներդրման շնորհիվ մեզ մոտ ապահովված է պացիենտի առավելագույն հարմարավետությունը և արագ հետվիրահատական ապաքինումը:

Պլաստիկ վիրաբուժական ծառայությունը ներառում է ոչ միայն էսթետիկ, այլև ռեկոնստրուկտիվ վիրաբուժական ծառայություններ:

Ուիգմոր Քլինիքում իրականացվում են հետևյալ միջամտությունները՝

  • Քթի պլաստիկ վիրահատություններ
  • Կոպերի պլաստիկա
  • Ականջների պլաստիկա
  • Կրծքագեղձի պլաստիկա
  • Դեմքի պլաստիկա
  • Լիպոսակցիա
  • Լիպոֆիլինգ
  • Ազդրերի և բազուկների պլաստիկա
  • Աբդոմինոպլաստիկա
  • Ազդրերի, սրունքների և նստատեղի պլաստիկա էնդոպրոթեզների միջոցով
  • Մաշկի վիրաբուժություն
  • Սպիների շտկում
  • Ոտնաթաթի էսթետիկ վիրաբուժություն
  • Պլաստիկ վերականգնողական վիրահատություններ
  • Միկրովիրաբուժական միջամտություններ
  • Ինտիմ պլաստիկ վիրահատություններ

Զավեն Աղասիի Քոլոյան

Վիրաբույժ (ողնաշարի), Վնասվածքաբան-օրթոպեդ

Կարեն Ալեքսանի Քոլոյան

Վնասվածքաբան-օրթոպեդ

Արա Վոլոդյայի Անթառանյան

Վիրաբույժ (ողնաշարի), Վնասվածքաբան-օրթոպեդ

Հայկ Կիմի Ավագյան

Վնասվածքաբան-օրթոպեդ

Դավիթ Օնիկի Աբրահամյան

Վիրաբույժ (պլաստիկ)

Մարգարիտա Ներսիսյան

Ճառագայթաբան

Արամայիս Սամվելի Գալումյան

Վիրաբույժ (ընդհանուր)

Մաքսիմ Բորիսի Բադասյան

Վնասվածքաբան-օրթոպեդ

Դավիթ Գևորգի Սեկոյան

Վնասվածքաբան-օրթոպեդ

Էդուարդ Միքայելի Աղիյան

Վիրաբույժ (անոթային)

Լևոն Գեղամի Դավթյան

Ճառագայթաբան

Զորի Կամոյի Մադոյան

Վիրաբույժ (ընդհանուր)

Արուս Արզումանյան

Ճառագայթաբան

Ադի Ազիզի Մհոյան

Վնասվածքաբան-օրթոպեդ

Լուսինե Նիկոլայի Ավետյան

Մանկաբույժ, Ալերգոլոգ

Հայկ Համլետի Աղամալյան

Վնասվածքաբան-օրթոպեդ

Լիլիթ Մկրտչյան

Ակնաբույժ

Նաիրա Վ. Գոգյան

Էնդոկրինոլոգ

Յուրի Արսենի Սիմոնյան

Վնասվածքաբան-օրթոպեդ

Դավիթ Սուրենի Մարգարյան

Էնդոսկոպիստ, Գաստրոէնտերոլոգ

Կարեն Գրիգորի Գրիգորյան

Վիրաբույժ (ընդհանուր)

Արփինե Ռոբերտի Սիմոնյան

Թերապևտ, Գաստրոէնտերոլոգ