Վարիկոզ հիվանդությունն իրենից ներկայացնում է ստորին վերջույթների ենթամաշկային երակների լայնացում: Հիվանդության զարգացման ընթացքում կարող են ի հայտ գալ այտուց, ցավ, մաշկի գույնի փոփոխություններ, հոգնածություն: Վարիկոզի առկայությունը, աստիճանը, ինչպես նաև թրոմբի առկայությունը պարզելու համար կատարվում է դուպլեքս հետազոտություն:
Ամռան ամիսներին բնորոշ է վարիկոզ հիվանդության սրացումը, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստում է երակների ավելի շատ լայնացմանը, նրանց տոնուսի նվազմանը, արյան շրջանարության դանդաղեցմանը:
Ի՞նչ անել, որպեսզի ամռանը վարիկոզը չսրանա և չխորանա՝
- Ջրային պրոցեդուրաներ-լող, կոնտրաստային ցնցուղ, որոնք լավացնում են արյան շրջանարությունը:
- Խուսափել բարձրակրունգ կոշիկներից-ցանկալի է կրել կրունկի միջին չափս ունեցող կոշիկներ (մինչև 4սմ), առանց կրունկի կոշիկներ կարող են կրել այն կանայք, որոնք չունեն անոթային խնդիրներ:
- Շատ ջուր խմել՝ 1.5-2.0լ: Եթե օրգանիզմը չի ստանում բավարար քանակով հեղուկներ, ջրազրկվում է, որի արդյունքում արյան մածուցիկությունը բարձրանում է, շրջանարությունը դանդաղում է և ստեղծվում է մեծ ծանրաբերնվածություն երակների վրա:
- Քայլել առավոտյան և երեկոյան -ֆիզիկական ակտիվությունը լավացնում է արյան շրջանարությունը:
- Օգտագործել արևապաշտպան քսուկներ:
- Կարգավորել սննդակարգը-խուսափել ապխտած, յուղոտ, աղի, կծու մթերքներից, ալկոհոլից, օգտագործել ավելի շատ միրգ և բանջարեղեն:
- Հետևել քաշին-քաշի ավելացումը նպաստում է վարիկոզի զարգացման:
- Խուսափել ցերեկային ժամի արևից:
- Օգտագործել կոմպրեսիոն տրիկոտաժ, որը օգնում է արյան շրջանարությանը: Կոմպրեսիոն տրիկոտաժի տեսակը անպայման նշանակվում է բժշկի կողմից:
Ադրինա Լևոնի Թորգոմյան, ճառագայթաբան