ԴԴՍ թվային ախտորոշման և պլանավորման կենտրոն

Վերին Անտառային 138/3 շենք, 55 շինություն, 0009, Երևան, Հայաստան
Հասցե
Whatsapp +374 33 04 22 44
Viber +374 33 04 22 44
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ
www.ddc.dental
Վեբ կայք

«ԴԴՍ» թվային ախտորոշման և պլանավորման կենտրոն

Երբ ախտորոշումն առավել կարևոր է …

Մենք մշակել ենք այնպիսի աշխատանքային համակարգ, որը թույլ կտա մեզ հետ համագործակցել բոլոր այն բժշկական կենտրոններին, կլինիկաներին և բժիշկներին, ովքեր կարևորում և ցանկանում են իրենց պացիենտներին տրամադրել միմիայն որակյալ ախտորոշում՝ թվային եղանակով:

«ԴԴՍ» Կենտրոնը հագեցած է գերժամանակակից թվային տեխնոլոգիաներով և ունի հմուտ անձնակազմ, ովքեր 10 տարուց ավելի մասնագիտացած են թվային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում, ինչը թույլ է տալիս պացիենտի ֆիզիկական պատկերից ստանալ վիրտուալ պատկեր՝ մաքսիմալ ճշգրտությամբ: Մեր կենտրոնում բուժման պլանավորում և խորհրդատվություն տրամադրում է Արտակ Անդրանիկի Քերոբյանը, ով հաճախակի գտնվում է Մոսկվայում, և խորհրդատվություն է տրամադրում հատկապես բարդ դեպքերի հետ կապված:

Կենտրոնում կիրառվում է Planmeca գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆիայի սարքավորումը, որը ոլորտում առաջատարներից է, ունի ճառագայթման մինիմալ  աստիճան, ուստի անվտանգ է նաև փոքրիկների համար: Սարքն ունի շարժումների ուղղման խելացի ալգորիթմ, ինչի շնորհիվ կրկնակի շարժումները, դողոցները չեղարկվում են։ Հստակ երևում է ոսկորի խտությունը, կառուցվածքը, չափսերը: Յուրահատուկ ներկառուցված տեսախցիկների շնորհիվ ստանում ենք բարձր որակի 3Դ պատկեր, որը հետագայում սկանի հետ համադրելով ստանում ենք մաքսիմալ ճշգրիտ արդյունք:

Օգտագործելով 3Shape ֆիրմայի վերջին սերնդի ներբերանային սկաները, ստանում ենք բերանի խոռոչի սկան՝ թվային բարձր ճշգրտությամբ: Կծվածքը՝ վերին ծնոտ, ստորին ծնոտ, բացակա ատամ և այլն՝ պացիենտի կոնկրետ դեպքին համապատասխան:

Ըստ անհրաժեշտության ստանում ենք պացիենտի фото протокол: Համապատասխան ծրագրերի միջոցով պացիենտը նախքան բուժումը սկսելը կարողանում է տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա ատամնաշարը աշխատանքի ավարտից հետո:

Մեզ մոտ պացիենտն ըստ անհրաժեշտության անցնում է նաև արյան հետազոտություն՝ հետագա բուժման ընթացքում (իմպլանտացիա, վիրաբուժություն) բարդություններից խուսափելու նպատակով։

Պացիենտին ֆիզիկական վիճակից բերում ենք վիրտուալ վիճակի՝ ամբողջ ինֆորմացիան ստանալով թվային կոորդինատներով: 10 տարվա փորձառություն ունեցող մեր հմուտ մասնագետները սկսում են մշակել ֆայլերը, պլանավորել բուժման գործընթացը: Մասնագետները աշխատում են Implant Studio, Ortho analayzer, Smile design ծրագրերով, կարողանում են անգամ թվային տարբերակով որոշել ատամի գույնը:

Implant Studio ծրագրով ընտրվում է իմպլանտների օպտիմալ դիրքը, նախագծվում և աճեցվում վիրաբուժական շաբլոն՝ որն օգնում է բժշկին ստանալ նախապես պլանավորված կանխատեսելի արդյունքը։

Հաշվի առնելով պացիենտի էսթետիկ և ֆունկցիոնալ շեղումները Ortho analayzer ծրագրի միջոցով բժիշկ օրթոդոնտը կազմում է բուժման պլանավորում, որը կարող է լինել ինչպես բրեկետ համակարգերով, այնպես էլ էլայներներով: Ըստ պլանի՝ բուժման յուրաքանչյուր փուլին համապատասխան՝ աճեցվում են 3D մոդելներ, որոնց հիման վրա պատրաստվում են էլայներները:

Smile design ծրագրի օգնությամբ պացիենտը հնարավորություն ունի արդեն բուժման սկզբում տեսնել վերջնական արդյունքը։

Նկարներ

Ծառայություններ

  • Թվային ախտորոշում
  • Թվային իմպլանտացիա (վիրաբուժական շաբլոններ)
  • Թվային օրթոդոնտիա (բուժման թվային պլանավորում, էլայներներ)
  • Թվային օրթոպեդիա (բերանի խոռոչի սկանավորում, թվային մոդել)
  • Դիմածնոտային համակարգչային տոմոգրաֆիա (CT հետազոտություն)
  • 3Դ սկանավորում
  • Фото протокол

Գտեք մեզ QR կոդի միջոցով