«Ավանգարդ» բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով, վիրահատարանները և վերակենդանացման սրահը կահավորված են եվրոպական ստանդարտներով:
Կենտրոնում աշխատում են Հայաստանի Հանրապետությունում ճանաչված առաջատար մասնագետներ, որոնք բազմիցս վերապատրաստում են անցել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում: Բուժումը կլինիկայում կազմակերպվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում ընդունված բժշկական ստանդարտներով:
Ավանգարդ բժշկական կենտրոնի և արտասահմանյան մի շարք կլինիկաների համագործակցության շրջանակներում իրականացվում է մասնագետների փոխադարձ այցելություններ, որը հնարավորություն է տալիս հիվանդների զննումը և բուժումը արտասահմանյան մասնագետների կողմից կազմակերպել Հայաստանում:
«Ավանգարդ» բժշկական կենտրոնում գտնվելու ընթացքում մշտապես կլինեք հոգատար և արհեստավարժ բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում:
Հիմնադիր
Գագիկ Ստամբոլցյան
Տնօրեն
Հովհաննես Ստամբոլցյան
ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
- Ռինոպլաստիկա
- Լիպոսակցիա
- Ականջների պլաստիկա
- Քթի միջնապատի ուղղում
- Որովայնի առաջային պատի պլաստիկա
- Կրծքագեղձերի պլաստիկա և այլն
ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ
- Մեզոթերապիա
- Ֆիլլերների ներարկում
- Դեմքի մաշկի երիտասարդացում
- Խալերի հեռացում և այլն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
- Կույր աղու որդանման ելունի հեռացում լապարասկոպիկ եղանակով
- Լեղապարկի հեռացում լապարասկոպիկ եղանակով
- Ճողվածքահատում
- Կրծքագեղձի բարորակ գոյացությունների հեռացում և այլն
ՊՐՈԿՏՈԼՈԳԻԱ
- Թութքահատում
- Հետանցքի ճաքի հատում
- Պոչուկի էպիթելային խուղակի հեռացում և այլն
ՕՐԹՈՊԵԴ - ՎՆԱՍՎԱԾՔԱԲՈՒԹՅՈՒՆ
- Արթրոսկոպիկ մենիսկէկտոմիա
- Ոտնաթաթի դեֆորմացիաների շտկում
- Կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում և այլն
ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ
- Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում
- Արգանդի միոմայի վիրահատական բուժում և այլն
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ
- Իմպլանտոլոգիա
- Օրթոպեդիա
- Թերապիա
ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳԻԱ
ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
ԲՈՒՍԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
ԱՍԵՂՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ