Կոնսուլտացիաներ

17/01/2020

Բարև Ձեզ հարգելի բժիշկ, երեխան 1 տարեկան է , գլխի շրջանում փոքր գոյացություն կա, 2 ամսականում է նկատվել, ամիսների ընթացքում մի փոքր մեծացել է։ Ասում են վիրահատությամբ պետք է հեռացվի, ի՞ նչ եք կարծում, նարկոզը հավելյալ չի վնասի երեխային, և ի՞ նչ վտանգ կարող է ներկայացնել, եթե չվիրահատենք: Նախապես շնորհակալություն:

Բարև Ձեզ, նախ հարկավոր է նայել հասկանալ թե ինչ խնդիր է։ Ձեր նկարագրածով հնարավոր է հեմանգիոմա լինի։ Շատ դեպքերում վիրահատության կարիք չի լինում։ Այցելեք հետազոտության։ Առողջություն: