Կարգախոս
ՁԵՐ ՍՊԻՏԱԿ ԱՄՐՈՑԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է:
Ցանկացած ստեղծագործ անձ `բանաստեղծ եւ նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ, ինժեներ, դիզայներ և կինոռեժիսոր, բանաստեղծ և կոմպոզիտոր չի արժանանա ճանաչման ու հարգանքի, եթե արվեստում բացի տաղանդից չի ներդնում իր սրտը եւ հոգին:
Ստեղծման առաջին իսկ օրվանից մեր անձնակազմը գործի հանդեպ ունեցած հենց այսպիսի վերաբերմունքով է սկսում յուրաքանչյուր աշխատանքային օր. Հենց այս գործին է նվիրված մեր լավագույն տարիները, էներգիան, գիտելիքներն ու փորձը, ցանկությունը լինել օգտակար. Իհարկե, դա է որոշում անձնակազմի որակական կազմը և կոլեկտիվ աշխատանքի արդյունավետության աստիճանը:Միայն այս չափանիշներին համապատասխանող մասնագետները կարող են աշխատել արդյունավետ. Մեր ձեռքբերումները եւ հաջողությունները ակնհայտ են եւ մշտական, դրանք նույն պատճառով տրամաբանական են եւ կանխատեսելի:
Բարձրորակ բուժում ապահովվելու համար ատամնաբուժարանում կիրառվում են ամենաժամանակակից սարքավորումները և նյութերը:Մեր կլինիկայում Ձեզ երաշխավորում ենք պրոֆեսիոնալիզմ, անցավ բուժման որակավորում, կոնֆորտ, ուշադրություն և ջերմություն յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ, այդ պատճառով կլինիկայի տարածքում Դուք կմոռանաք սովորական վախը,որը հետապնդում է ատամնաբուժին հաճախելու ժամանակ և կզգաք հոգատարություն և կոնֆորտ:
Կոմպլեքս հետազոտության մեթոդները հանդիսանում են որակյալ և հաջող բուժման երաշխիքը,այդ պատճառով կլինիկայի մասն է կազմում ռենտգեն սենյակը:
Մեր բժիշկները հանդիսանալով լայն պրոֆիլի մասնագետներ,անցել են վերապատրաստում արտասահմանյան տարբեր երկրներում: Նույնիսկ շատ բաց թողնված ատամների հաջող վերականգնումների բարձր տոկոսը ցույց է տալիս մեր մասնագետների բարեխղճությունը, որոնք ներ են դնում իրենց ամբողջ ուժը,կոչումը և տաղանդը այն բանի համար,որպեսզի մաքսիմալ վերականգնեն պացիենտի առողջությունը:Բոլոր միջամտությունները կատարվում են խորը անզգայացման տակ:Անզգայացնող նյութը ընտրվում է ամեն պացիենտի համար անհատական ձևով,այդ թվում նաև սիրտ-անոթային համակարգի ախտահարումներով պացիենտների դեպքում:
Սպիտակ Ամրոց Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկան որակյալ և պրոֆեսիոնալ ստոմատոլոգիական օգնություն է Ձեր ամբողջ ընտանիքի համար: Էթիկան և էսթետիկան, ազնվությունը, հոգատարությունը և որակի երաշխիքը մեր աշխատանքի հիմնական կարգախոսն է:
Ախտահանում
Կլինիկայում խստագույնս պահպանվում են սանիտարական բոլոր նորմերը, որոնք բուժումը դարձնում են առավելագույնս անվնաս: Հաճախորդի անվտանգությունը մեր աշխատանքի կարևորագույն մասն է: Զուր չէ, որ ախտահանման սենյակը մեզ համար «կլինիկայի սիրտն» է: Յուրաքանչյուր հիվանդի ընդունումից հետո գործիքներն ախտահանվում են այնպիսի միջոցներով, որոնք պաշտպանում են տուբերկուլոզից, ՄԻԱՎ-ից, Ա և Բ հեպատիտներից և ունեն հակասնկային ազդեցություն:
Օգտագործելուց հետո գործիքները անցնում են ախտահանման հետևյալ փուլերը`
- Քիմիական ախտահանում, ֆրանսիական Anios ֆիրմայի նյութերով:
- Մեխանիկական մաքրում մաքրող նյութերով:
- Մաքրվում և ախտահանվում ուլտրաձայնային վաննայում:
- Տեղադրվում Anios/hexanios լուծույթում 45 րոպե:
- Վերջնական լվացվում թորած ջրում,չորացվում և փաթեթավորում հատուկ մեկ անգամյա օգտագործման համար նախատեսված վաակումային փաթեթների մեջ:
- Տեղադրվում են ավտոկլավ(Peltron Crane, USA), որում գործիքները անցնում են ջերմային ախտահանում: Վերջնական արդյունքում փաթեթավորված գործիքները պահվում են բակտերիոցիդ լամպա պարունակող պահարանում:
Այս ամբողջ ժամանակահատվածում դեռևս վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:
Ատամնաբուժական զբոսաշրջություն
Բարի գալուստ Հայաստան, ժպիտի և արևի երկիր, հայկական ստոմատոլոգիական տուրիզմ: Ցանկանում ենք Ձեզ բարի ժամանում: Վայելեք մեր հիասքանչ երկիրը հայկական ստոմատոլոգիական տուրիզմի կազմակերպիչների ուղեկցությամբ` ստոմատոլոգիական տուր փաթեթի հետ միասին: Մենք առաջարկում ենք Ձեր հանգիստը անցկացնել Հայաստանում `միաժամանակ օգտվելով մեր երկրում գործող «Սպիտակ Ամրոց» ստոմատոլոգիական բժշկական կլինիկայի ծառայություններից: Ընդհանրապես ստոմատոլոգիական ուղևորությունները, ստոմատոլոգիական բուժումը Եվրոպայում, Ամերիկայում և աշխարհի շատ երկրներում հանդիսանում են շատ ավելի թանկարժեք ծառայություններ , քան Հայաստանում:Մենք առաջարկում ենք Ձեզ ուղևորության փաթեթ, որը իր մեջ ներառում է Հայաստանի տեսարժան վայրերի այցելություն և որակյալ ու շատ մատչելի արժողությամբ ստոմատոլոգիական բուժում:Մեր ստոմատոլոգիական ծառայությունները համապատասխանում են ստոմատոլոգիական բուժման համաշխարհային չափանիշներին և իր մեջ ներառում են հետևյալ ծառայությունները`ատամնային իմպլանտացիա, կերամիկական պսակներ, վինիրներ, շարժական պրոթեզներ, վիրաբուժական ստոմատոլոգիա, ատամների սպիտակեցում, կոսմետիկ ստոմատոլոգիա, օրթոդոնտիա : Սպիտակ Ամրոց ստոմատոլոգիական բժշկական կլինիկան ապահովում է հնարավորինս հարմարավետ և բարեհամբույր միջավայր: Մեզ մոտ գործում են ստոմատոլոգիայի բոլոր բնագավառներում աշխատող պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք կապահովեն որակյալ բուժում` զարմանալի արժեքներով: Ձեր ընդհանուր առողջությունը մեզ համար հանդիսանում է առաջնային խնդիր, որը ապահովելու համար մենք ձեռնարկում ենք բոլոր տեսակի ինֆեկցիաների դեմ պայքարի բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Մեզ մոտ գործում են պրոֆիլակտիկայի բոլոր նորագույն մեթոդները:
Տնօրեն
Դավիթ Ավագի Հովհաննիսյան
Թերապիա
- Կարիեսի բուժում
- Կարիեսի բարդությունների բուժում (էնդոդոնտիկ բուժում)
- Ատամների էսթետիկ վերականգնում
- Կոմպոզիտային վինիրներ
- Ատամների սպիտակեցում
Օրթոպեդիա
- Կերամիկական վինիրներ
- Մետաղազուրկ կերամիկական պրոթեզներ (CAD/CAM տեխնալոգիայով) ցիրկոնի օքսիդի հիման վրա
- Ամբողջական կերամիկական պրոթեզներ
- Մետաղակերամիկական պրոթեզներ
- Բյուգելային պրոթեզներ ցանկացած բարդության
- Ադհեզիոն կամրջաձև պրոթեզներ
- Իմպլանտատների վրա պրոտեզավորում
- Լրիվ շարժական պրոթեզներ
- Պրոթեզների ստաբիլիզացիա ատամնային իմպլանտատների միջոցով
Վիրաբուժություն
- Ատամնային իմպլանտացիա ցանկացած բարդության
- Ոսկրային պլաստիկա
- Ատամների մասնագիտացված հեռացում
- Ամբուլատոր վիրաբուժություն ամբողջ ծավալով
Հիգիենա և կանխարգելում
- Բերանի խոռոչի մասնագիտացված հիգիենիկ մշակում
- Կարիեսի կանխարգելիչ միջոցառումների համալիր ծրագիր
- Ծրագիր հղիների համար
Մանկական ստոմատոլոգիա
- Կարիեսի կանխարգելում`
- Ատամների բնական փոսիկների զմրսում
- Ատամների խորացված ֆտորացում
- Կաթնատամների և մշտական ատամների բուժում
Սպիտակ Ամրոց Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում գործում է ապառիկ+ համակարգ