Բարև Ձեզ։ Այս տարիքում կրծքագեղձերի ասիմետրիան (անհամաչափությունը) համարվում է նորմալ երևույթ։ Դա պայմանավորված է նրանով, որ կրծքագեղձերից մեկի գեղձային հյուսվածքը ավելի վաղ է սկսում զարգանալ կամ ավելի արագ է զարգանում քան մյուսը։ Սովորաբար այս անհամաչափությունը վերանում է մի քանի տարվա ընթացքում։ Այնուամենայնիվ Ձեզ խորհուրդ կտամ դիմել մասնագետի, ասիմետրիայի այլ պատճառները բացառելու նպատակով։