Կոնսուլտացիաներ

17/01/2020

Բարև ձեզ հարգելի բժիշկ սեռական հարաբերության ժամանակ օրգազմ չեմ ունենում։ Ինչի՞ ց կարող է լինել: Նախապես շնորհակալություն:

Նշված խնդրի համատեքստում սեքսոլոգիական տեսանկյունից առանձնացվում է երկու հասկացություն՝ օրգազմի բացակայություն ( անօրգազմիա ) և հոգեսեքսուալ բավարարվածության բացակայություն: Անհրաժեշտ է խնդիրը ուսումնասիրել՝ հասկանալու համար պատճառագիտական գործոնները և ախտածագման մեխանիզմները և իրականացնել արդյունավետ բուժում: Հաճախ պատճառական գործոններ են հանդիսանում սոմատիկ ( հորմոնալ, նյարդային, խրոնիկական բորբոքային և այլն ) և ֆունկցիոնալ ( սևեռուն ինքնազննում, էքսպեկտացիաների՝ սպասումների անհամապատասխանություն, միջանձնային լարվածություն, ներանձնային կոնֆլիկտներ և այլն ) գործոններ: Բուժման մեթոդները և մոտեցումները անհատական են, քանի որ յուրաքաչյուր դեպքում կարող են տեղ գտնել խիստ տարբեր պատճառական գործոններ: