Հայրապետ Մեսրոպի Գալստյան

Ինձ ուղղված հարցեր
Ուռուցքաբան
Մասնագիտություն
ՀՀ գլխավոր ուռուցքաբան
ՀՀ ԱՆ ակ. Ա. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչ
Հանդիսանում է Բժշկական ռադիոլոգիա և Ուռուցքաբանություն մասնագիտություններով Մասնագիտական ԳԽ նախագահ
Պաշտոն
Ֆանարջան փ., շ 76, Քանաքեռ, Երևան, հայաստան
Հասցե
+374 10 28 69 62
Հեռախոս

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների դոկտոր

Կոչում

պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ

Կրթություն

1960
ավարտել է ԵրԲԻ բուժական ֆակուլտետը

Պարգևատրումներ

1997
ամերիկյան Կենսագրական ինստիտուտի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով և «1997թ. մարդ» դիպլոմով
1999
պարգևատրվել է Ի. Պավլովի անվ. մեդալով՝ Առողջապահության և բժշկության զարգացման համարպարգևատրվել է կառավարական պարգևով՝ «Մ. Հերացու անվ. մեդալով», ինչպես նաև մի շարք պատվոգրերով, շնորհակալագրերով, մեդալներով և շքանշաններով
2006
շնորհվել է ՀՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչում, նույն թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի

Բժշկական պրակտիկա

1962-ից
սկսել է իր գիտապրակտիկ աշխատանքը ՀՀ ԱՆ ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ-ում, որպես կլինիկական օրդինատոր, այնուհետև՝ ասպիրանտ
1975
ընդհանուր ուռուցքաբանության բաժնի վարիչ
1981-2001
հանդիսացել է ՀՀ ԱՆ ՈւԳԿ-ի գիտության գծով փոխտնօրեն
1994-ից
ՀՀ ԱՆ ակ.Ա. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչ
1999
ՀՀ ԱՆ ՈւԳԿ ԳԽ նախագահ
2001-ից
«Բժշկական ռադիոլոգիա» և «Ուռուցքաբանություն» մասնագիտություններով Մասնագիտական ԳԽ նախագահ
2002-ից
նշանակվել է ՀՀ ԱՆ ՈւԳԿ-ի տնօրեն։ Առաջիններից մեկն է ՍՍՀԱ-ում ներդրել ուռուցքաբանական հիվանդների բուժման պրակտիկայում չարորակ ուռուցքների նախավիրահատական խոշոր ֆրակցիաներով ճառագայթային բուժում
2002-ից
Պետբյուջեից գիտական թեմաներով ֆինանսավորման Հանրապետական փորձաքննական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան
2004-ից
Ուռուցքաբանների հայկական ասոցիացիայի պատվավոր նախագահ, ճառագայթային ուռուցքաբանների և ռադիոլոգների ասոցիացիայի պատվավոր նախագահ

Գիտական աշխատանքներ

Հանդիսանում է 20-ից ավելի մեթոդական հանձնարարականների և ռացիոնալիզատորական առաջարկների, հեղինակային վկայականների, ինչպես նաև 312 հրատարակված գիտական աշխատանքների, այդ թվում 6 մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ

Անդամակցություններ

1981-1991
ՀՀ ԱՆԲԳԽ-ի անդամ, ԲԳԽ նախագահի տեղակալ
1994
ՀՀ ԱՆ ակ.Ս.Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ Գիտական Խորհրդի անդամ
1995-ից
Վիրաբուժություն մասնագիտությամբ Մ.Հերացու անվ. ԵրՊԲՀ Մասնագիտական Խորհրդի անդամ
1997
ընտրվել է ԲԳԱ անդամ
1998
ՌԴ ԲԳԱ իսկական անդամ
2000
ՀՀ ԳԱՄ Բժշկական գենետիկայի կենտրոնի ԳԽ անդամ
2000
ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ

Նկարագրություն

1967թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1975թ. դոկտորական ատենախոսությունը «Հաստ աղու դիստալ բաժինների քաղցկեղի բուժման և ախտորոշման որոշ հարցեր» թեմայով