Բարի խնամք խնամքի ծառայություն

Մեսրոպ Մաշտոց 51
Հասցե
+374 77 701317
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Որակյալ խնամքի ծառայություն և օգնության տրամադրում տարեց և առողջական խնդիրներ ունեցող անձանց՝ տնային և հիվանդանոցային պայմաններում:

Մեր նպատակը`

«Բարի խնամք» կազմակերպության հիմնական նպատակն է՝ հոգատար և որակյալ խնամք ու օգնություն տրամադրել տարեց և առողջական խնդիրներ ունեցող անձանց ինչպես տանը, այնպես էլ` տնային պայմաններից դուրս: Մենք պատրաստ ենք օգնել Ձեզ օրվա ցանկացած պահի: Երաշխավորում ենք, որ մեր ծառայությունները Ձեր ընտանիքին կբերեն հոգեբանական անդորր և մտքի խաղաղություն:

Մեր առաքելությունը՝

«Բարի խնամք» կազմակերպության առաքելությունն է հոգատար խնամք տրամադրել վիրահատված, կոտրվածքներ ու վնասվածքներ ստացած հիվանդներին, քրոնիկ հիվանդություններով տառապող և հաշմանդամություն ունեցող անձանց ու տարեցներին: Մենք ձգտում ենք օգնել տարեցներին ու հիվանդներին հեշտացնելու իրենց կյանքը՝ կիսելով նրանց հետ մեր ջերմությունն ու հոգատարությունը:

Մեր աշխատակիցների գերակշռող մեծամասնությունն ունի մասնագիտական կրթություն և հիվանդների հետ աշխատելու մեծ փորձ: Նրանցից շատերն անցել են մասնագիտացված դասընթացներ և տիրապետում են տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների խնամքի առանձնահատկություններին՝ պայմանավորված նրանց ֆիզիկական և հոգեսոմատիկ վիճակով: Հետևաբար, մենք փորձում ենք հիվանդների համար ընտրել մասնագետ՝ հաշվի առնելով ախտորոշման առանձնահատկությունները՝ բժշկի առաջարկած խնամքի և վերականգնման ծրագրին համապատասխան:

Մեր ծառայություններն առավելագույնս արդյունավետ և հարմար են հաճախորդների համար։ Մենք ապահովում ենք սանիտարահիգիենիկ խնամքի բոլոր պահանջները: Մեր հաճախորդները կարող են ընտրել ցանկացած փաթեթ` ըստ իրենց կարիքների և ֆինանսական հնարավորությունների: Վստահ ենք, որ հիվանդ մարդու խնամքը չի սահմանափակվում միայն մեխանիկական գործողություններով:

Մենք անչափ կարևորում ենք խնամողի վերաբերմունքը պացիենտի նկատմամբ: Տրված դրական էմոցիաներն ու արտաքին աջակցությունն արագացնում են վերականգնումը լուրջ հիվանդություններից հետո՝ նույնիսկ սոցիալապես ակտիվ մարդկանց մոտ: Հարմարվելը կյանքի նոր իրողություններին և սեփական կարողություններին առանց խնամքի և արտաքին աջակցության՝ պարզապես անհնար է: Ֆիզիկական թուլություն, ինքնասպասարկման դժվարություններ, թուլացած տեսողության և լսողության հետևանքով շփման դժվարություններ. կարևոր է ոչ միայն հասկանալ և ընդունել այդ խնդիրները, այլև՝ կարողանալ հիվանդին ոգևորել, աջակցել ֆիզիկական գործողություններին՝ առանց անձի արժանապատվությունը նսեմացնելու:

Մեր մասնագետները հաջողությամբ կատարում են իրենց առաջադրված խնդիրները:

 

Տնօրեն

Սերգեյ Ասատուրյան

Նկարներ

Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն
Բարի խնամք խնամքի ծառայություն

???? Մեր հիմնական ծառայություններն են`

✅ Խնամքի ծառայություն տնային և հիվանդանոցային պայմաններում

✅ ❗️ Կորոնավիրուսով հիվանդ մարդկանց խնամք 

✅ Խնամողի շուրջօրյա հերթապահության ծառայություններ՝ ինչպես տնային, այնպես էլ՝ հիվանդանոցային պայմաններում

✅ Ընկերակցի և տնային օգնականի ծառայություններ

✅ Թուլամտությամբ տառապող հիվանդների խնամք

✅ Հիվանդների տեղափոխում (փոխադրում)

✅ Սայլակով հաշմանդամների տեղափոխում (փոխադրում)

✅ Տարեցների և հիվանդների անձնական հիգիենայի ապահովում

✅ Սննդի մատակարարում և պատրաստում

✅ Տարաբնույթ և ոչ պարենային ապրանքների վարձակալություն

???? Մեր խնամողները պատրաստ են 24 ժամ լինել հիվանդի կողքին և օգնել ամեն հարցում

???? Վերջին տարիներին տարեցները գտնվում են Քովիդի շատ վտանգավոր և խոցելի խմբում, այդ իսկ պատճառով ունեն ճիշտ և անհրաժեշտ մասնագիտացված խնամքի կարիք։ «Բարի խնամքը» պատրաստ է 1-24 ժամ օգնել և աջակցել այդ հարցում❗️

???? Կատարում ենք շուրջօրյա, ինչպես նաև 8-12-ժամյա խնամք տնային պայմաններում կամ բժշկական հաստատություններում

???? Անհրաժեշտ և ճիշտ խնամք կորոնավիրուսից հետո

Խնամքի ծառայությունը ներառում է՝

???? Անհրաժեշտ և ճիշտ խնամք

???? Սննդի պատրաստում և կերակրում

???? Անձնական, մասնակի հիգիենա (անհրաժեշտության դեպքում տակդիրի փոխարինում)????????‍♀️

???? Տան մաքրություն (սենյակի պարբերաբար օդափոխում)

???? Դեղերի ժամանակին տրամադրում

???? Հետաքրքիր ժամանց (ընթերցանություն, զրույց, խաղեր և այլն)

???? Անհրաժեշտության դեպքում, կարող ենք նաև ցուցաբերել բժշկական օգնություն

Մեր խնամողները՝

???? Ընկալում են պացիենտի բնավորության գծերը և ի վիճակի են դառնալ նրա հուսալի օգնականը և նույնիսկ՝ ընկերը

???? Օժտված են այնպիսի հատկություններով, ինչպիսիք են պարկեշտությունը, նրբանկատությունը, արհեստավարժությունը և պատրաստ են օգտագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի օգնեն Ձեզ:

???? Բացի սովորական ծառայություններից, տարեցները հատկապես աջակցության և փոխըմբռնման կարիք ունեն: Հաղորդակցությունը նրանց համար շատ կարևոր է: Խնամակալը կարող է կարդալ գիրք կամ թերթ, խոսել չեզոք թեմաների շուրջ:

???? Ընտրելով մեր տնային ծառայությունը, դուք ստանում եք մասնագետ, որին կարող եք վստահել սիրելիի, հիվանդի կամ տարեց մարդու խնամքը: Մի՛ թողեք Ձեր հարազատին առանց խնամքի:

???? Մասնագետը գիտի, թե որքան կարևոր է հոգեկան և ֆիզիկական խաղաղության մթնոլորտ ստեղծելը:

Երաշխավորում ենք, որ մեր ծառայությունները կբերեն հոգեբանական անդորր և մտքի խաղաղություն:

Օգտվեք «Բարի խնամքի» հարմարավետ և որակյալ քայլակներից և սայլակներից, որոնք կհեշտացնեն տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց կյանքն ու կենցաղը:

Քայլակներ՝

????❗️Շաբաթական 3000 դրամ՝ նախկին 4000 դրամի փոխարեն

???? Քայլակներից օգտվողը կարող է հեշտությամբ տեղաշարժվել մեկ վայրից մյուսը ինքնուրույն:

Սայլակներ՝

????❗️Շաբաթական 5000 դրամ՝ նախկին 8000 դրամի փոխարեն

????❗️Օրական 1500 դրամ՝ նախկին 2000 դրամի փոխարեն

????????‍???? Սայլակից օգտվողը կարող է հեշտությամբ տեղափոխվել ինչպես միայնակ, այնպես էլ՝ ուղեկցողի օգնությամբ:

♿️ Անվասայլակները պատրաստված են պողպատից, շատ ամուր են և ունեն հատուկ պաշտպանիչ չժանգոտվող շերտ-պատյան: Անվասայլակներն ունեն կարգավորվող շարժական թիկնակներ և նստատեղեր, ոտքերի կարգավորվող հենարան։