Doctors.am

Գևորգ Նաիրիի Թամամյան

Gevorg-tamamyan
Հարց  

Բարև ձեզ բժիշկ: Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ հիվանդություն է կապիլյար տոքսիկոզը:

Պատասխան  

Բարև Ձեզ:
Կապիլյարոտոքսիկոզը, դա հեմոռագիկ վասկուլիտի կամ Շենլեյն-Հենոխի հիվանդության, նախկինում ռուսական գրականության մեջ հաճախ օգտագործվող, անվանումն է:
Այն հաճախ առաջանում է երեխաների մոտ, երբ ախտահարվում են մաշկը և լորձաթաղանթները, երբեմն նաև այլ օրգաններ: Մաշկի վրա առաջանում է սիմետրիկ շոշափվող պուրպուրա (կարմիր փոքր կետեր, որոնք փոքր ինչ բարձր են մաշկից), հաճախ կարող է լինել նաև հոդերի բորբոքում և ցավ, որովայնացավ, ինչպես նաև կարող են ախտահարվել երիկամները: Հիվանդությունը հաճախ հաջորդում է ինֆեկցիոն որևէ պրոցեսի: Հիմնականում, պրոգնոզը բարվոք է, և հիվանդների մեծամասնությունը՝ մոտ 90%-ը և ավել առողջանում են:

Նմանատիպ Հարցեր

Բարև ձեզ հարգելի Արտյոմ Գասպարյան : Ես ու կինս անցած տարվա դեկտեմբեր ամսից ոչ մի ձևի չենք կարողանում բուժել մեր երկու տարեկան աղջիկ երեխային, որը բուժում է ստանում նոր-նորքի սոուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Հիվանդությունը սկսեց ջերմությունով , որի պատճառով երեխան ցնցումների մեջ ընկավ , հետո ախտորոշեցին թոքաբորբ : Բուժումը ստանալուց հետո , տարբեր անտիբյոտիկներով չգիտեմ կոնկրետ դեղերի անունները : մի ամիս հետո հունվարի մեջ նորից երեխան ջերմեց և այդ օրը առավոտյան և երեկոյան նորից ընկավ ցնցումների մեջ իսկ ցնցումները առտահայտվում է դողոցով երեխան թուլանում է և մոտ մեկ րոպեից անցնում: Հիվանդանոցում բուժման ընթացքում , ասեցին վիռուսա տանում : Նորից մեկ ամիս հետո հիվանդանումա ասում են բռոնխերնա ու այդպես երեխան երկու շաբաթ առոխջա մեկ շաբաթ հիվանդա երեկ չէ ատաջի օրը 05.04.2016 երեխան ջերմեց ջերմությունը իչացնում էինք նուռոֆենի սիռոպով , հետո ցեֆեկոնի մոմիկով երեկոյան վախից որ ցնցումների մեջ չընկնի շտապօգնություն կանչեցինք սրսկեցին և որոշեցինք տանենք հիվանդանոց : Հիվանդանոցում նորից չորորդ անգամ երեխան ընկավ ցնցումների մեջ : Երեխան հիմա բուժումա ստանում և երկրոդ օրնա ջերմությունը չի իչնում ասում են վիռուսա չգիտենք ինչ անենք ում դիմենք արդեն չորորդ ամիսնա այս փորձանքի մեջ ենք եթե կարող եք օգնել երեխայի բուժման հարցում ձեզանից շատ գոհ ու շնորհակալ կլինեինք: