Հեմոգլոբինի պակաս

Հրաչուհի Ալբերտի Ղազարյան

Հրաչուհի Ղազարյան, Մանկաբույժ
Հարց  

Բարև ձեզ: Տղաս 10 ամսական է, նշեմ նաև որ կանխածին է (34 շաբաթական): Արյան անալիզի արդյունքում պարզվեց որ երեխայիս հեմոգլոբինը շատ ցածր է 70գ/լ: Պոլիկլինիկայի բժշկուհին նշանակեց Ֆերիում Նեկ:
Դուք ինչ խորհուրդ կարղ եք տալ, ինչպես վարվեմ: Շնորհակալություն:

Պատասխան  

Անհաս ծնված երեխաները երկաթի պակասորդի բարձր վտանգ ունեն, հետևաբար շատ հավանական է որ ցածր հեմոգլոբինը պայմանավորված է երկաթի պակասով: Համոզված լինելու համար և հնարավորության դեպքում ցանկալի է որոշել արյան՝ ֆերիտինի մակարդակը, սակայն եթե հնարավոր չէ՝ ապա նշանակվում է երկաթի որևէ դեղամիջոց:

Հարգանքով՝ Հրաչուհի Ղազարյան

http://www.doctors.am/hy/hrachuhi-ghazaryan