Ուլտրաձայնային հետազոտությունն անցավ, ինֆորմատիվ և անվտանգ մեթոդ է, սակայն երբեմն ապագա մայրիկները խուսափում են դրանից՝ հետևելով այն թյուր կարծիքին, թե ուլտրաձայնային ալիքները կարող են վնասել պտղին:
Ներկայացնում ենք ՈՒՁՀ-ի վերաբերյալ՝ հղիների կողմից ամենից հաճախ տրվող հարցերի պատասխանները:
Արդյո՞ք ուլտրաձայնային ալիքները վնասակար են:
ՈՒՁՀ-ի ժամանակ չի կիրառվում ճառագայթ: Դրանք ուլտրաձայնային ալիքներ են, որոնք վնասակար չեն ո՛չ մայրիկի, ո՛չ էլ ապագա երեխայի համար: Վնասակար չէ նաև գելը, որով պատվում է մաշկը՝ նախքան ՈՒՁՀ-ն: Այն չի առաջացնում ալերգիաներ:
Քանի՞ անգամ է պետք ՈւՁ հետազոտություն անցնել հղիության ընթացքում:
Հղիության ընթացքում պարտադիր է կատարել երեք սքրինինգային հետազոտություն:
Առաջին ՈւՁՀ-ն կատարվում է 11-14 շաբաթականում (հայտնաբերվում են քրոմոսոմային անոմալիաները):
Երկրորդ ՈւՁՀ-ն կատարվում է 20-22 շաբաթականում (պարզվում է պտղի օրգանոգենեզը):
Երրորդ ՈւՁՀ-ն կատարվում է 30-31 շաբաթականում (գնահատվում է պտղի դիրքը, ընկերքի վիճակը և այլն):
Հավելյալ ՈւՁ հետազոտության անհրաժեշտությունը կախված է հղիի օրգանիզմից, պտղի վիճակից և կարող է ցուցվել հղիությունը վարող բժշկի կողմից::
Ինչպե՞ս պատրաստվել ՈւՁ հետազոտությանը:
ՈւՁՀ-ին հատուկ պատաստվելու կարիք չկա: ՈւՁՀ-ից առաջ կարելի է սնունդ ընդունել, սակայն ցանկալի է խուսափել գազեր առաջացնող մթերքից (քաղցրեղեն, լոբազգիներ, թարմ հաց, բանջարեղեն, մրգեր):
Աղբյուրը՝ Doctors.am