Մարդու պապիլոմայի վիրուսը (HPV) սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, որն ախտահարում է արտաքին եւ ներքին սեռական օրգանները:

Ախտահարումն արտահայտվում է կոնդիլոմաների (պտկիկային գերաճ) տեսքով, որոնք տարբեր տեղակայում են ունենում, կարող է ախտահարել արգանդի վզիկը՝ առաջացնելով քաղցկեղ, քանի որ պապիլոմայի որոշ տեսակներ ուռուցքներ առաջացնելու հատկություն ունեն:

Շատ հազվադեպ դեպքերում այս վիրուսը կարող է փոխանցվել բժշկական անփութության արդյունքում, ինչպես նաեւ ծննդաբերության ժամանակ՝ մորից երեխային:

Արդյո՞ք պապիլոմայի վիրուսի առկայությունը վտանգավոր է

Ապացուցված վտանգ կա, որը պայմանավորված է պապիլոմայի տիպերով:

Գոյություն ունի վիրուսի մոտ 30 տիպ, որոնցից մի քանիսն ունեն բարձր օնկոգենություն, այսինքն՝ կարող են առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ: Դրանք են HPV 16, HPV 18, HPV 45, HPV 36 տիպերը:

Ինչպե՞ս է դրսեւորվում պապիլոմա վիրուսը

✔քոր եւ այրոց սեռական օրգանների հատվածում
✔գոյացություններ արտաքին սեռական օրգանների եւ հետանցքի հատվածում
✔հեշտոցային արտազատումներ
✔ցավեր՝ սեռական հարաբերություններից առաջ, ընթացքում եւ հետո
✔միզարձակման խանգարումներ

Պապիլոմայի վիրուսը երբեմն կարող է չարտահայտվել որեւէ նախանշանով: Այն կարող է ուղեկցվել նաեւ այլ սեռակավարակների կամ գինեկոլոգիական հիվանդությունների հետ:

Խորհուրդ. HPV 16, HPV 18 ունեցող կանայք տարին երկու անգամ պետք է պրոֆիլակտիկ բուժզննում անցնեն:

Գինեկոլոգի մոտ հետազոտությունը եւ թեստերը թույլ կտան պարզել պապիլոմայի վիրուսի առկայությունն ու տեսակը եւ ստանալ համապատասխան բուժում:

Հիշեք, որ պապիլոմայի վիրուսն անհնար է ընդմիշտ հեռացնել օրգանիզմից, սակայն կանդիլոմաները կարելի է դեստրուկցիայի ենթարկել:


Աղբյուրը՝ Doctors.am