Յուրի Սուրիկի Մակարյան

Ինձ ուղղված հարցեր
Սրտաբան
Մասնագիտություն

Միջամտական սրտաբան, «Աստղիկ» ԲԿ ընդհանուր, միջամտական սրտաբանության և առիթմոլոգիայի բաժանմունք

Պաշտոն
Դանիել Վարուժանի փ, շ. 28/1, 0032, Երևան, Հայաստան
Հասցե
+374 91 46 65 12
Հեռախոս
Հարց բժշկին

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների թեկնածու

Կրթություն

2002-2008
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ (պարգևատրվել է Բ. Ֆանարջյանի անվան անվանական կրթաթոշակով)
2008-2011
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ սրտաբանություն մասնագիտությամբ, «Արմենիա» ՀԲԿ
2011-2014
Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, ասպիրանտուրա՝ հետդիպլոմային կրթության «Սրտաբանություն» ամբիոնում, Սրտաբանության ԳՀԻ
2013-2015
Միջամտական սրտաբանության ուսուցողական ծրագիր, Ընդհանուր, միջամտական սրտաբանության և առիթմոլոգիայի բաժանմունք, «Մալաթիա» ԲԿ
2017-ից
Եվրոպական միջամտական սրտաբանության ասոցիացիայի (EAPCI) ուսուցողական ծրագիր (2 տարի)՝ գերազանցության սերտիֆիկատ

Վերապատրաստումներ

2009
Միջազգային բժշկական սեմինարների նախապատրաստում, ԵՊԲՀ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված կուրս (անցել է գերազանցությամբ)
2012
Կենսաբժշկական տեղեկատվություն II. ապացուցողական պրակտիկայի և գիտելիքի կիրառում (training course) ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ հյուպատոսության միջազգային փոխանակային ծրագրերի բաժնի և Հանրապետական գիտա-բժշկական գրադարանի համատեղ կազմակերպված կուրս

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած

Նկարներ

Բժշկական պրակտիկա

2003
«Արմենիա» ՀԲԿ, վերակենդանացման բաժանմունք, Երևան, Հայաստան
2004
«Արմենիա» ՀԲԿ, սրտաբանական բաժանմունք, Երևան, Հայաստան
2005
«Արմենիա» ՀԲԿ, ընդհանուր վիրաբուժության բաժանմունք, Երևան, Հայաստան
2006
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան
2006
«Արմենիա» ՀԲԿ, սրտաբանական բաժանմունք, Երևան, Հայաստան
2007
Շտապ օգնության թիվ 2 ենթակայան, Երևան, Հայաստան
2010
Ինվազիվ սրտաբանության հատուկ ուսուցողական կուրս, Ազգային Սրտաբանական Համալսարանական Հիվանդանոց, Ինվազիվ սրտաբանության բաժանմունք, Սոֆիա, Բուլղարիա
2017
Ինվազիվ սրտաբանության վերապատրաստման ծրագիր, Ամերիկա-Ավստրիական Հիմնադրամ (AAF) և Վիլհելմինենշպիտալ, Սրտաբանության բաժանմունք, Վիեննա, Ավստրիա

Մասնագիտական գործունեություն

2012-2015
Սրտաբան, Ընդհանուր, միջամտական սրտաբանության և առիթմոլոգիայի բաժանմունք, «Մալաթիա» ԲԿ, Երևան, Հայաստան
2015-ից
Միջամտական սրտաբան, Ընդհանուր, միջամտական սրտաբանության և առիթմոլոգիայի բաժանմունք, «Աստղիկ» ԲԿ, Երևան, Հայաստան

Հրատարակություններ

2004
Քրոնիկական բորբոքման պաթոգենեզը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ախտաբանական անատոմիայի ամբիոն, ուսանողական գիտական կոնֆերանս (ռեֆերատիվ աշխատանքներ), 12 նոյեմբերի 2004թ., Երևան, Հայաստան
2007
Շաքարային դիաբետ և դիսբակտերիոզ, “Вестник Эндокринологии” գիտապրակտիկ լրատու №3, 2007թ., Երևան, Հայաստան
2007
Շաքարային դիաբետ և պատանեկան տարիք (մեթոդական խորհուրդներ), “Вестник Эндокринологии” գիտապրակտիկ լրատու №3, 2007թ., Երևան, Հայաստան
2008
Մեկուսացված սիստոլիկ հիպերտենզիայով տարեց հիվանդների մոտ ամլոդիպին-լիզինոպրիլ զուգակցված բուժման արդյունավետությունը զարկերակային հիպերտենզիայի և սրտի ռիթմի փոփոխականության վրա, “Здоровье” բժշկական ամսագիր, 2008թ., Երևան, Հայաստան
2009
Զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ երկարատև ազդող ԱՓՖ-ի ինհիբիտոր սպիրապրիլով բուժման արդյունավետությունը, Աբստրակտների գիրք, Հիպերտենզիայի 19-րդ Միջազգային Կոնֆերանս, 2009թ., Միլան, Իտալիա
2010
Կարվեդիլոլով բուժման արդյունավետությունը նախասրտերի շողացման տախիկարդիտիկ ձևով և զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ, Աբստրակտների գիրք, Հիպերտենզիայի 20-րդ Միջազգային Կոնֆերանս, 2010թ., Օսլո, Նորվեգիա
2010
Մեկուսացված սիստոլիկ հիպերտենզիայով տարեց հիվանդների մոտ պրեստանս 10/5 (պրեստարիում+ամլոդիպին) բուժման արդյունավետությունը զարկերակային հիպերտենզիայի և սրտի ռիթմի փոփոխականության վրա, Աբստրակտների գիրք, Հիպերտենզիայի 20-րդ Միջազգային Կոնֆերանս, 2010թ., Օսլո, Նորվեգիա
2011
Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունով հիվանդների մոտ պերինդոպրիլ-ամլոդիպին զուգակցված բուժման արդյունավետությունը զարկերակային հիպերտենզիայի և սրտի ռիթմի փոփոխականության վրա, Աբստրակտների գիրք, Հիպերտենզիայի 21-րդ Միջազգային Կոնֆերանս, 2011թ., Միլան, Իտալիա
2013
Ավտոնոմ նյարդային համակարգի և սրտի ռիթմի փոփոխականության նշանակությունը սրտային հիվանդությունների ախտորոշման և կանխորոշման դեպքում: «Բժշկություն, Գիտություն և Կրթություն» գիտատեղեկատվական հանդես, 2013թ. մարտ, թ.14, 30-35 էջեր, Երևան, Հայաստան
2013
Սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշների դերը նոպայաձև նախասրտերի շողացման հաճախականության կանխորոշման հարցում: «Հայաստանի Սրտաբանների IX Վեհաժողովի Գիտական Աշխատություններ» ժողովածու, 2013թ. մայիս 15-17, 28-29 էջեր, Երևան, Հայաստան
2013
Սրտի ռիթմի փոփոխականության ազդեցությունը նոպայաձև նախասրտերի շողացման հաճախականության վրա, Աբստրակտների գիրք, Աբստրակտ №40415: EHRA-ի միջազգային կոնֆերանս, 2013թ. հունիս 26, Աթենք, Հունաստան
2013
Սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշների դերը նոպայաձև նախասրտերի շողացման հաճախականության կանխորոշման հարցում: ԵՊԲՀ հաշվետու գիտաժողովի գիտական հոդվածների ժողովածու, Հատոր I, 2013թ. նոյեմբերի 25-26, 280-285 էջեր, Երևան, Հայաստան
2014
Ոչ փականային նախասրտերի շողացման տարբեր կլինիկական ձևեր ունեցող հիվանդների մոտ սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշների դերը: «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» գիտագործնական հանդես, 2014 14 (91), 58-61 էջեր, Երևան, Հայաստան
2014
Ոչ փականային նախասրտերի շողացման տարբեր կլինիկական ձևեր ունեցող հիվանդների մոտ ձախ նախասրտի, ձախ փորոքի էխոսրտագրական չափորոշիչների և սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշների փոխկապակցվածությունը և կանխորոշիչ դերը: «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» գիտագործնական հանդես, 2014 15 (92), 39-46 էջեր, Երևան, Հայաստան
2015
Սրտի ռիթմի փոփոխականության ուսումնասիրումը նախասրտերի շողացման տարբեր կլինիկական ձևերի ժամանակ, «Հայաստանի սրտաբանների X վեհաժողովի գիտական աշխատություններ» ժողովածու, 2015թ. ապրիլ 15-17, 70-78 էջեր, Երևան, Հայաստան
2015
Սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշների դերը ոչ փականային ծագման նախասրտերի շողացման տարբեր կլինիկական ձևերով հիվանդների մոտ, Աբստրակտների գիրք, Աբստրակտ №40553: EHRA-ի միջազգային կոնֆերանս, 2015թ. հունիս 22, Միլան, Իտալիա
2015
Ավտոնոմ նյարդային համակարգի եվ սրտի ռիթմի փոփոխականության նշանակությունը նախասրտերի շողացման նոպաների առաջացման եվ պահպանման հարցերում, «VII Միջազգային գիտաժողով: Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» գիտական աշխատությունների ժողովածու, 2015թ. սեպտեմբեր 16-18, 178-183 էջեր, Երևան, Հայաստան
2015
«Բիոմատրիքս» դեղապատ ստենտերի տեղադրման մեր փորձը: «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» գիտագործնական հանդես, 2015 №5 (102), 3-5 էջեր, Երևան, Հայաստան
2016
Oxidative stress in cardiovascular diseases and diabetes mellitus. «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» գիտագործնական հանդես, 2016 №6 (110), 39-46 էջեր, Երևան, Հայաստան

Կոնֆերանսներ

2010
ԵՊԲՀ հիմնադրման 90-րդ տարեդարձին նվիրված միջազգային կոնգրես, Երևան, Հայաստան
2010
Կլինիկական դեպքերի բաց քննարկումներ, Երևան, Հայաստան
2010
ԷՍԳ-դասախոսություններ` Master Class III-IV, Երևան, Հայաստան
2011
Հայաստանի սրտաբանների 8-րդ վեհաժողով՝ նվիրված Սրտաբանության ԳՀԻ հիմնադրման 50-ամյակին, Երևան, Հայաստան
2011
Եվրոպական սրտաբանական ասոցիացիայի կոնգրես, Փարիզ, Ֆրանսիա
2011
FFR-ի դերը կորոնար կոմպլեքս ինտերվենցիայի պրակտիկայում, Եվրոպական սրտաբանական ասոցիացիայի կոնգրես 2011, Փարիզ, Ֆրանսիա
2011
ESC Webinar «Առանց ST սեգմենտի էլևացիայի սուր կորոնար համախտանիշ», Սոֆիա Անտիպոլիս, Ֆրանսիա
2011
ESC Webinar «Դիսլիպիդեմիաների վարման նոր ուղեցույցներ», Սոֆիա Անտիպոլիս, Ֆրանսիա
2011
Սրտային Իմիջինգ – Master Class, Երևան, Հայաստան
2011
Սրտային ռիսկի գնահատումը ոչ սրտային վիրաբուժական միջամտությունից առաջ: Կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներ: Ապացուցողական հետազոտություններից մինչև կլինիկական պրակտիկա, Երևան, Հայաստան
2011
Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ Համաժողով, Երևան, Հայաստան
2011
ԿՎԴ շոկերի կլինիկական կարևորությունը: Կաթետերային աբլացիաների ոչ ֆլուրոսկոպիկ իմիջինգ, Երևան, Հայաստան
2011
Սրտի ռիթմի խանգարումների վարման առանձնահատկությունները երեխաների և մեծահասակների մոտ: Սրտի ռիթմի խանգարումները սրտի բնածին արատով մեծահասակ պացիենտների մոտ, Երևան, Հայաստան
2011
Սրտային իմիջինգի Զալցբուրգ Քլիվլենդ սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա (կլինիկական դեպքի ներկայացում)
2012
Սրտի էլեկտրոֆիզիոլոգիայի հիմունքներ և աբլացիա: Սուր կորոնար սինդրոմով պացիենտների վարման հիմնական մոտեցումները, Երևան, Հայաստան
2012
Սիրտ-անոթային ռիսկի գնահատումը մարզիկների մոտ: Կլինիկական դեպքերի բաց քննարկումներ – Case round, Երևան, Հայաստան
2012
Տրեդ-միլլ թեստի հնարավորությունները սրտի ռիթմի խանգարումների ախտորոշման մեջ: Կլինիկական դեպքերի բաց քննարկումներ – Case round, Երևան, Հայաստան
2013
Հայաստանի սրտաբանների IX վեհաժողով, Երևան, Հայաստան (բանավոր զեկույց)
2013
Միջամտական առիթմոլոգիայի ներկա խնդիրները (ուսուցողական կուրս), Երևան, Հայաստան
2013
Սրտաբանության Եվրակովկասյան 4-րդ համաժողով, Երևան, Հայաստան
2013
Հղիությունը և սրտի կառուցվածքային հիվանդությունները: Սրտի ռիթմի խանգարումները հղիների մոտ, Երևան, Հայաստան
2013
Դեղապատ և ոչ դեղապատ ստենտներ: Վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաներ, Երևան, Հայաստան (կլինիկական դեպքի ներկայացում)
2014
Երևան Սրտաբանության ֆորում, Երևան, Հայաստան
2014
Նախասրտերի շողացման նոր ուղեցույցը 2013թ.: Նախասրտերի շողացման շուրջմիջամտական վարումը: Նախասրտերի շողացման աբլյացիա, Երևան, Հայաստան
2015
Հայաստանի սրտաբանների X վեհաժողով, Երևան, Հայաստան (բանավոր զեկույց)
2015
Իմպլանտացվող սարքերի դերը (Device Therapy) սրտային անբավարարության բուժման մեջ՝ սրտի ռեսինքրոնիզացիոն համակարգ՝ Status Quo: Առիթմիաների ռիսկի ստրատիֆիկացիան: ՍԻՀ, կարդիոգեն շոկ: Աորտայի հիվանդություններ, Երևան, Հայաստան
2015
Եվրոպական Սրտի Ռիթմի Ասոցիացիայի վեհաժողով (EHRA Europace – Cardiostim 2015), Միլան, Իտալիա (մասնակցել է որպես գիտական սեմինարի համանախագահող, պոստերի ներկայացում)
2015
Հայաստանի 4րդ միջազգային բժշկական կոնգրես (4IMCA), Երևան, Հայաստան
2015
Սրտաբանության Եվրակովկասյան 5-րդ համաժողով, Երևան, Հայաստան
2015
«Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» VII միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան
2015
«Բժշկական գիտությունների արդի հիմնախնդիրները», ԵՊԲՀ հիմնադրման 95-րդ տարեդարձին նվիրված միջազգային կոնգրես, Երևան, Հայաստան (բանավոր զեկույց)
2016
ESC Webinar «Աորտայի հիվանդություններ: Օգտագործել ուղեցույցները՝ կլինիկական խնդիրները լուծելու համար», Սոֆիա Անտիպոլիս, Ֆրանսիա
2016
ՄՌՏ հետազոտությունը կլինիցիստների համար միջազգային կոնֆերանս, Երևան, Հայաստան
2016
ՍԻՀ և երկարակեցություն: Չբացահայտված հարցեր, Երևան, Հայաստան
2017
Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման լավագույն պրակտիկաները, Երևան, Հայաստան
2017
Ինտերվենցիոն ուռուցքաբանության 8-րդ Եվրոպական կոնֆերանս, Բիլբաո, Իսպանիա
2017
Սրտաբանական հայկական ասոցիացիայի XI վեհաժողով՝ նվիրված Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Կ.Գ. Ադամյանի ծննդյան 80-ամյակին, Երևան, Հայաստան

Գիտական աշխատանքներ

2015
Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ`
2004
Ուսանողական գիտական ակումբ, ախտաֆիզիոլոգիայի ամբիոն, ԵՊԲՀ
2004
Ուսանողական գիտական կոնֆերանս (ռեֆերատիվ աշխատանքներ), ախտաբանական անատոմիայի ամբիոն, ԵՊԲՀ
2007
Շաքարային դիաբետ և դիսբակտերիոզ, ՇԴ և պատանեկան տարիք
2008-2010
Մեկուսացված սիստոլիկ հիպերտենզիայով տարեց հիվանդների մոտ զուգակցված բուժման արդյունավետությունը սրտի ռիթմի փոփոխականության և զարկերակային հիպերտենզիայի վրա
2009-2012
Հիպերտենզիայի միջազգային ասոցիացիայի գիտական ընկերություն
2010-2013
Միջազգային կլինիկական հետազոտություն, Servier միջազգային հետազոտական ինստիտուտ (I.R.I.S.)

Անդամակցություններ

2009-ից
Եվրոպական սրտաբանական ասոցիացիայի սրտային անբավարարության ասոցիացիայի (HFA) անդամ
2009-ից
Սիրտ-անոթային կանխարգելման և ռեաբիլիտացիայի եվրոպական ասոցիացիայի (EACPR) անդամ
2009-ից
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի (ACA) անդամ
2010-ից
Սիրտ-անոթային միջմաշկային միջամտական եվրոպական ասոցիացիայի (EAPCI) անդամ
2009-2010
Եվրոպական սրտի ռիթմի ասոցիացիայի (EHRA) անդամ

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ֆայլերը պետք է լինեն ոչ ավել, քան 2MB.

    Թույլատրվող ֆայլերի տեսակները png, gif, jpg, jpeg.