ՍՆունդ

Լիդիա Վահանի Այվազյան

Հարց  

Բարև Ձեզ: Կասեք, խնդրում եմ, ինչ դիետա է հարկավոր պահել լեղապարկը հեռացնելուց հետո:

Պատասխան  
Գոյություն ունի  սննդակարգի  մի քանի ընդհանուր սկզբունք լեղապարկի վիրահատությունից հետո՝
 
1. սննդի ընդունում ամեն 3 -3,5 ժամը մեկ, ինչը նպաստում է ստամոքս-աղիքային տրակտի վրա օրվա ընթացքում ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխման և լեղու ճիշտ դուրսբերմանը
 
2. խուսափում ենք ճարպոտ սննդի (կենդանական ճարպերից, ձվի դեղնուցից), քաղցր սննդից, ճարպոտ կաթից։
 
3. պետք է հավասարապես բաշխել ճարպերը օրվա ընթացքում, ինչը նպաստում է ճարպերի ավելի լավ ներծծմանը
 
4. չուտել չափից շատ ու սոված չմնալ (4 ժամից ավել չլինի սննդընդունումների միջակայքում)
 
Առողջ եղեք !

Նմանատիպ Հարցեր