Անվճար սեմինար ծնողի համար` ատոպիկ մաշկաբորբի, երեխայի մաշկի խնամքի վերաբերյալ

Բժշկագիտության զարգացումը ձևավորում է հստակ մոտեցումներ այս կամ այն մաշկային խնդրի ժամանակ, ինչում կարևոր դեր ունի նաև անհրաժեշտ խմանքը։

Որոշ դեպքերում խնամքը կարող է ունենալ դեղորայքային բուժմանը համարժեք դրական ազդեցություն: Նմանատիպ մաշկային խնդիրներից է ատոպիկ մաշկաբորբը՝ մանկական տարիքում առավել հաճախ հանդիպող քրոնիկական մաշկային խնդիրը։

Ատոպիկ մաշկաբորբով երեխաների մաշկը պահանջում է ամենօրյա ճիշտ խնամք։ Շուկայում առկա բազմաթիվ խնամքի միջոցները հնարավորություն են տալիս ծնողներին ճիշտ կազմակերպելու երեխայի մաշկի խնամքը, սակայն դրան խոչընդոտում են մի շարք գործոններ՝ գիտելիքների և հմտությունների պակասը, հասարակության շրջանում խիստ արմատացած ավանդական, ընտանեկան, տնական կարծրատիպային մոտեցումները։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնն ու Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան նախապատրաստել են ժամանակակից բժշկագիտական տվյալների վրա հիմնված սեմինար-դասախոսություն` նախատեսված ատոպիկ մաշկաբորբ ունեցող երեխաների ծնողների համար։

Հունիսին, յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 11:00-ին կկազմակերպվեն սեմինար-դասախոսություններ, ինչպես նաև ծրագրի շրջանակներում Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի ու Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի բժիշկները կիրականացնեն նաև անվճար խորհրդատվություն ատոպիկ մաշկաբորբով երեխաների բուժման, խնամքի միջոցառումների, խնամքի միջոցների ընտրության և օգտագործման ձևի վերաբերյալ։


Մանրամասն տեղեկությունների և հերթագրվելու համար կարող եք զանգահարել 099-29-03-03 հեռախոսահամարով:

Աղբյուր՝ ՀՀ ԱՆ