Կոնսուլտացիաներ

14/10/2019

Բարև Ձեզ, բալիկս 2.2 տարեկան է, սակայն շատ քիչ բառեր է ասում։ Կարի՞ ք կա դիմել մասնագետի, թե՞ մի փոքր էլ սպասենք։ Շնորհակալություն:

Բարև ձեզ հարգելի հարցատու, կարիք կա, քանի որ բացի խոսքից կարևոր է հետազոտել նաև հոգեկան մյուս գործընթացները, որոնց ներդաշնակ զարգացումից ուղղակի կախված է նաև խոսքի զարգացումը; Առողջություն:


09/10/2019

Բարև Ձեզ, բալիկս 3.7տ. է մեջքի հատվածում որովայնի վրա հետքեր են առաջացել, հետազոտությունների արդյունքում պարզվեց որ սկլերոդերմիա է: Արդյո՞ ք բուժում կա նման հիվանդությանը և որքանո՞ վ է վտանգավոր: Կանխավ շնորհակալ եմ:

Բարև Ձեզ, հարգելի հարցատու։ Եթե հյուսվածքաբանական հետազոտության արդյունքում հաստատվել է, որ սկլերոդերմիա է, ըստ հիվանդության կլինիկայի և ընթացքի պետք է տարբերակել արդյոք սկլերոդերմիայի համակարգային, թե՞ օջախային տարատեսակն է։ Բուժման մոտեցումները, վտանգավորությունը, կանխատեսումը խիստ տարբեր են այս 2 տարատեսակների պարագայում։ Բուժում կա ամեն դեպքում։ Առողջություն Ձեր բալիկին։

Ծնողի պատասխանը- Տարատեակը օջախային է:

Բժշկի պատասխանը-Օջախայինի ընթացքը բարորակ է։ Պարբերաբար վիտամինոթերապիա, քսուքներ, առողջ սնունդ, առողջ քուն, և խնդիրը չի պրոգրեսվի։ Հիվանդությունը կառավարելի է:

 

 


04/10/2019

Բարև ձեզ, հարգելի բժիշկ խնդրում եմ ասել, թե ինչպե՞ս կարող եմ անցկացնել կելոիդ սպին: Շնորհակալություն:

Ինքնուրույն մի փորձեք, ավելի կխորացնեք վիճակը: Կան բազմաթիվ քսուքներ, որոշները լավ են օգնում, որոշերը ոչ այնքան: Առկա են նաև տարաբնույթ միջամտություններ՝ ներարկումներ, լազերային և քիմիական ներգործություններ, որոնք նույնպես ունեն տարբեր արդյունավետություն և գին: Ընտրելու համար բուժման տարբերակը պետք է դիմել մաշկաբանի, զննվել և ստանալ համապատասխան բուժում:


02/10/2019

Բարև ձեզ հարգելի բժշկուհի, իմ երեխան 1 տարեկան 6 ամսեկան է ու չեմ կարողանում կրծքից կտրել: Ի՞ նչ քայլի կարելի է դիմել, որը առավել ճիշտ կլինի, շնորհակալ եմ:

Հարգելի ծնող դա շատ անհատական է և կախված է երեխայի խառնվածքի հետ, դժվար շրջան է ինչ խոսք: Փորձեք հանել սկզբից ցերեկվա կերակրումները , գիշերվանը պահպանելով:


02/10/2019

Հնարավո՞ ր է արդյոք մեկընդմիշտ ազատվել եղունգների սնկային հիվանդություններից։ Շնորհակալություն։

Ներկայումս շատ հեշտ է վերջնականապես ազատվել եղունգների սնկային հիվանդությունից։Դրան հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ ախտորոշում,բուժման կոմպլեքս մոտեցում:


01/10/2019

Բարև ձեզ, հարգելի բժիշկ մեկ տարի սեռական հարաբերության բացակայության հետևանքով հնարավո՞ ր են ցավեր կամ այլ խնդիրներ առաջանալ սեռական հարաբերության ժամանակ:

Սեռական կյանքի տևական բացակայությունը անհետևանք չի մնում. առաջանում են կանգային երևույթներ սեռական օրգաններում, ինչը հետագայում կարող է որոշ սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ: Հաճույքից զատ, սեռական կյանքը առաջնահերթ օրգանիզմի գլխավոր պահանջմունքներից մեկն է, որը չբավարարելու դեպքում կարող են սկսվել սեռական ‹‹դեֆորմացիաներ››, որոնք կարող են ունենալ անդառնալի հետևանքներ: Առողջ եղեք։


01/10/2019

Հարգելի բժիշկ ունեմ տեսողական խնդիր՝ 2 աչքս էլ -2,5 է, ուզում եմ վիրահատել քիթս, բայց կարիք ունեմ մասնագիտական խորհրդի արդյոք քթի վիրահատությունը կազդի՞ տեսողության վրա և եթե այո, ապա պե՞տք է աչքերի վիրահատությունը կատարել, ապա նոր քթի՞: Շնորհակալ եմ նա

Բարև ձեզ, ձեր ունեցած խնդիրը էապես չի խանգարում և առավել ևս չի խորացնում աչքերի հետ խնդիրը, այսինքն կարող եք կատարել քթի վիրահատությունը: Խնդիրը միայն կայանում է նրանում, որ եթե դուք կրում եք օպտիկական ակնոցներ, ապա ցանկալի կլինի վիրահատությունից հետո մոտ 6 ամիս կրել օպտիկական լինզաներ: