Բարև Ձեզ, հարգելի հարցատու նշած դուպլեքսի տվյալների դեպքում վիրահատության անհրաժեշտություն չկա, պետք է կրել էլաստիկ գուլպաներ, կարգավորել քաշը, քիչ մնալ կանգնած (ավելի շատ քայլել): Եթե անհանգստացնում է արտաքին տեսքը, ապա կարելի է կատարել սկլերոթերապիա: Ավելի մանրամասն կկարողանամ ասել հետազոտություն կատարելուց հետո: Առողջություն:
Բարև ձեզ, նախ անհրաժեշտ է նայել, հասկանալ իրոք կա կարճ սանձիկ, թե՝ ոչ ու եթե կա ինչ աստիճանի է։ Այնուհետև պարզ կլինի ինչ է պետք անել։ Դիմեք մանկական դիմածնոտային վիրաբույժի։ Առողջություն:
Հարգելի հարցատու 9 ամսականում 9 կգ բավարար քաշ է, սակայն լավ կամ վատ աճի գնահատման համար պետք է գանահատել նախորդ ամիսների քաշը ևս, աճի գնահատման համար կարևոր է նաև հասակ և գլխի շրջագիծ, ուստի խորհուրդ եմ տալիս այցելել մանկաբույժի՝ ով կկազմի Ձեր փոքրիկի անհատական աճի կորագիծը ։ Ինչ վերաբերում է ջերմությանը, ապա միայն թվերը բավարար չեն , պետք է նախ զննել փոքրիկին, ապա համադրել Ձեր գանգատները առկա տվյալների հետ: Առողջություն:
Բարև Ձեզ։ Ասեմ Ձեզ, որ վիրուսները չեն բուժվում: Նշանակում են օրգանիզմի դիմադրողականությունը /ռեակտիվությունը/ բարձրացնող բուժում, դրանով նպաստում են ,որ վիրուսը անցնի այսպես ասած ՝ պասիվ վիճակի :Երբեմն այն էլիմինացվում է օրգանիզմից, դուրս է գալիս օրգանիզմից։Եթե դիմադրողականությունը բարձր է լինում,այն կարող վտանգ չներկայացնել։ Ստացեք բուժում ,հետո հղիացեք ,եթե դեռ հղի չեք ։Կունենաք առողջ բալիկ, իսկ եթե հղիության վերջում սեռական օրգանների շրջանում կլինեն պապիլոմաներ ,այդ դեպքում կկատարվի կեսարյան հատում: Ձեզ առողջություն և առողջ բալիկներ։
Պետք է պարզել առաջացման պատճառը. 1. Քերուկ մաշկից սնկերի համար - հաճախ սնկային ախտահարման հետևանքով է լինում նման ճաքեր 2. Երբեմն վահանաձև գեղձի խանգարումներից 3. Դաշտանադադարից հետո մի քանի տարվա ընթացքում լինում է մաշկի չորություն 4. Քիչ ջուր օգտագործելու, սխալ կոշիկ կրելու 5. Մի շարք ավելի հազվադեպ հանդիպող պատճառներ: Այս ամենը մաշկաբանի հետ քննարկելուց հետո նոր կարելի է որոշել թե ինչ բուժում անել: Առողջություն:
Հարգելի հարցատու, այո հետազոտությունը պետք է բժշկի ցուցումով լինի: Ես Ձեր նկարագրածի մեջ սրտի կորոնոգրաֆիայի անհրաժեշտություն չտեսա, բայց ցուցումը որոշում է բժիշկը: Առողջություն:
Բարև Ձեզ, այո ինգալիացիա կարող եք անել 10 ամսական երեխային բժշկի ցուցումով ։Ցանկալի է անել արթուն ժամանակ և նստած դիրքով։ Առողջություն:
Հարգելի հարցատու, փորկապությունը շատ տարածված խնդիր է, և ճիշտ օգնություն ցուցաբերելու համար կարևոր է հասկանալ թե ինչքան ժամանակ է առկա խնդիրը, ինչ պատճառով է առաջացել, նոր բուժում նշանակել: Առաջնահերթ շտկեք սննդակարգը, իսկ դեղորայքային բուժում այս հարթակում չեմ կարող ասել, ավելի մանրակրկիտ ինֆորմացիա է անհրաժեշտ: Առողջություն:
Հարգելի հարցատու, դա կարող է փոքր կոնքի անոթային կամ բորբոքային խնդիր լինել՝ զանգահարեք 091422754 և հետազոտվեք։ Առողջություն:
Բարև Ձեզ, կրծքով սնուցումը պետք է շարունակել մինչև 6 ամսական, որից հետո աստիճանաբար ավելացնել հավելյալ սնունդը, ոչ շուտ: Առողջություն