Բարև Ձեզ, հավանաբար նա ունի արտաքին, միջին ականջի բորբոքում։ Հաստատելու համար կարող եք հետազոտվել «Էրեբունի» ԲԿ ԼՕՌ կլինիկայում, 7 հարկ, երկուշաբթի օրերին ժ.09:30 - 13:30
Սեռական գրգռման ժամանակ հարակից սեռական գեղձերի կողմից նորմայում արտադրվում է թափանցիկ արցունքանման հեղուկ, ինչը նախապատրարաստում է օրգանիզմը սեռական հարաբերության, ինչպես նաև բարենպաստ միջավայր է ստեղծում սերմնաբջիջների շարժման համար:
Բարեւ Ձեզ, նախեւառաջ պետք է հասկանալ, թե ինչ մեթոդով են ախտորոշել կոնքազդրային հոդի դիսպլազիան: Ախտորոշման ոսկե ստանդարտն այդ տարիքում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունն է, որի շնորհիվ հաշվարկվում է ացետաբուլար կոմպոնենտի զարգացվածության աստիճանը, եւ կախված այդ աստիճանից, բուժման տարբեր մեթոդներ են կիրառվում: Մի բան միանշանակ է՝ մերսումները եւ ֆիզիոթերապիան որեւէ բուժիչ ազդեցություն չունեն վերոնշյալ խնդրի դեպքում: Եթե հոդերի ՈՒՁՀ չի կատարվել, ապա խորհուրդ կտամ անպայման անցնել այդ հետազոտությունը, քանի որ միայն դրանից հետո կարելի է որոշել, թե ինչպիսի բուժում է անհրաժեշտ երեխային: Շնորհակալություն եւ առողջություն:
Բարև Ձեզ հարգելի ծնող, կարծում եմ , որ պետք է նյարդաբանի խորհրդատվություն: Կասեք, այդ ուշագնացությունների ժամանակ երեխան ունեցե՞լ է ջերմություն:
Բարև Ձեզ: Ընդհանրապես, ցանկալի կլիներ իմանալ արյան ամբողջական պատկերը, ոչ թե միայն թրոմբոցիտների քանակը: Սակայն, եթե միայն թրոմբոցիտների քանակն է բարձր, այդ տարիքի երեխաների մոտ, հիմնականում, այն կրում է երկրորդային բնույթ, այսինքն՝ կարող է լինել, օրինակ՝ վերջերս տարած ինֆեկցիայի, քրոնիկ բորբոքման և այլ տարաբնույթ պատճառներով: Խորհուրդ կտամ ուղղակի նորից կրկնել արյան ընդհանուր քննությունը, և եթե կրկին շեղումներ կտեսնեք, դիմեք համապատասխան մասնագետի:
Բարև Ձեզ: Պետք է հասկանալ Ձեր ամուսնուն խնդիրը ինչքանով է անհագստացնում... հնարավոր է դա իրեն չի անհանգստացնում և մենք անիմաստ բուժումներ անենք:
Պետք է հասկանալ նախատրամադրող գործոնները՝ ջրի, քիմիական նյութերի հետ շփում, աշխատանքի բնույթը և այլ բազմաթիվ գործոններ, որոնք կարող են նպաստել չոր Էկզեմայի կամ դիսհիդրոտիկ էկզեմայի առաջացմանը:
Շատ դժվար է ձեռքերի մաշկը խնամել, հատկապես տղամարդու համար:
Ավելի արդյունավետ կլինի, որ տեսնեմ Ձեր ամուսնու ձեռքերը: Այնուամենայնիվ, մի քանի խորհուրդ անպայան կտամ՝ լվացվել պինդ մանկական չերեդա չպարունակող օճառով, լվացվելուց հետո լավ չորացնել ձեռքերը, հաճախակի կիրառել խոնացավնող քսուքներ, անհրաժեշտության դեպքում դիմել մաշկաբանի: Առողջություն!
Բարև Ձեզ կարծում եմ պետք է կրկնել հեշտոցի քսուքի անալիզը և ավելի մանրամասն հետազոտել ՍՆԿԱՅԻՆ ախտահատման վերաբերյալ և կղանքի ընդհանուր քննությունը, առողջություն...
Բարև Ձեզ: Նախ պետք է պարզել թրոմբոցիտոպենիայի պատճառը և բնույթը, դրա համար անհրաժեշտ են մանրակրկիտ հետազոտություններ՝ մասնագիտացված կլինիկայում: Թրոմբոցիտոպենիան ՉԻ բուժվում սննդով կամ բուսական թուրմերով: Անպայման դիմեք մասնագետի
Ծնողի պատասխանը- Հարգելի բժիշկ, մենք անցել ենք բոլոր տեսակի հետազոտությունները, ոչ մի այլ խնդիր չկա, պատճառը ենթադրվում է ինֆեկցիան և վիրուսները: Այս ձմեռ բավականին շատ հիվանդացավ ու ստիպված անտիբիոտիկ օգտագործեցինք: Այսինքն՝ բուժման միակ տարբերակ Դուք առաջարկում եք դեղե՞րը:
Բժշկի պատասխանը-Հասկանում եմ, բայց որպես բժիշկ ես չեմ կարող որևէ բուժում առաջարկել, մինչև ինքս բոլոր մանրամասներին ծանոթ չլինեմ:
Ծնողի պատասխանը-Շնորհակալություն, անհրաժեշտության դեպքում կկապվենք Ձեր հետ:
Բժշկի պատասխանը-Առողջություն:
Հարգելի ծնող, կասեք երեխան այլ գանգատ ունի, աչքերից դեղին արտադրություն, ջերմություն և այլն: Սպիտակ փառը մշտական է արդյոք, աչքերի կարմրությունը կարող է լինել կոնյուկտիվիտի, ալերգիկ ռեակցիաների ժամանակ, և այլն:
Ծնողի պատասխանը՝ Բարև ձեզ շնորհակալ եմ,ոչ ձեր նշած ոչ մի գանգատներից երեխաս չունի,դեռ ատամ չի հանել տղաս հնարավոր է ատամներից լինի:
Բժշկի պատասխան՝ Պետք է նայել երեխային, կարող է լինել որևէ ինֆեկցիա /վիրուսային, բակտերիալ, սնկային/ : Եթե առանց բուժման չի անցնում, ապա պետք է զննելուց հետո բուժում նշանակել Առողջություն...
Բարև Ձեզ,
Քթի պլաստիկ վիրահատությունից (ռինոպլաստիկայից) 14 օր անց արդեն կարելի է ինքնաթիռ նստել, առանց որևէ խնդրի:
Պատշաճ կատարված վիրահատության դեպքում այդ ժամանակահատվածը լիովին բավարար է:
Հարգանքով՝
Dr. Andranik S. Yeghiazaryan