Հարգելի հարցատու, պետք է փոխել ամբողջ սննդակարգը, մեկ երկու բան ավելացնելով չի լինի... Ձեր ամբողջ ընդունած սննդի կկալները պետք է ծախսածից շատ լինեն ու տևական ժամանակ, որ քաշ հավաքեք. ։ Դրա համար պետք է հաշվել Ձեր էներգոծախսը, հաշված սննդակարգ գրել և սկսել.... բնականաբար պետք է բացառել հիվանդությունների հետևանքով առաջացած քաշի դեֆիցիտը։
Հղիանալու ամենահավանական օրերն են համարվում ձվազատման նախորդող և հաջորդող օրերը: Վերջինս տեղի է ունենում ցիկլի ուղիղ մեջտեղում, օրինակ 28 օրանոց ցիկլի դեպքում 14-րդ օրն է, 32 օրանոց ցիկլի դեպքում՝ 16-րդ օրը: Ձվազատման հարող 4 օրերը ամենառիսկայինն են:
Հարգելի հարցատու, անգամ գլխակ դնելու անհրաժեշտություն չկա։ Ականջները տան ջերմաստիճանում չեն սառի, ականջները ցավում են բորբոքվելու պատճառով, ոչ սառելու։ Գերտաքացումները կարող են էլ ավելի վտանգավոր լինել։ Ականջները պետք է բաց լինեն, նյարդաբանական ցարգացման մեջ կարևոր դեր ունի շրջապատի ձայները:
Սովորաբար հղիների մոտ լինում է սրտի աշխատանքի արագացում, բայց ամեն դեպքում պետք է հետազոտվել սրտաբանի մոտ և կատարել էխոկարդիոգրաֆիա: Առողջություն:
Բարև Ձեզ: Հեպատիտ Բ-ով վարակվելուց պաշտպանվելու լավագույն ձևը պատվաստվելն է: Խրոնիկական հեպատիտ Բ վարակը կառավարելի է. դեղորայքով կարելի է այն արդյունավետ կերպով ճնշել և կանխարգելել լյարդի ցիռոզի զարգացումը: Դրա ժամանակակից մեթոդները հասանելի են Հայաստանում մեր պացիենտների համար:
Հավանաբար դուք ի նկատի ունեք ցավեր: Ցավոտ դաշտանի պատճառ կարող է լինել բորբոքային պրոցեսը, էնդոմետրիոզ հիվանդությունը, արգանդի գերաճի տարբեր պրոցեսներ, արգանդի պարանոցի խողովակի դժվարացած լայնացումը և այլն;Դաշտանային ցիկլի խանգարումը դա հորմոնալ խնդիր է: Ամեն դեպքում , պետք է դիմել բժշկի հետազոտվել և ստանալ համապատասխան բուժում:
Միանշանակ չեմ կարող պնդել , բայց մեծ է հավանականությունը , որ կունենա սեռական գանգատներ։ Դուք հետամուտ եղեք և ստիպեք , որ նա անցնի սեքսոպաթոլոգի կոնսուլտացիա։ Կարող եք զանգահարել 091422754 և հերթագրվել՝ հետազոտության համար:
Բարեւ Ձեզ, երակների պատի թուլության դեպքում ցուցված են սառը ջուրը եւ մարզանքը, մասսաժը եւ կոպիտ ներգործությունը խիստ հակացուցված են: Մնացածը զննումից հետո ավելի հստակ կլինի: Առողջություն:
Բարև Ձեզ, այդ երևույթը կոչվում է հիպերհիդրոզ։ Իսկ այն, որ քրտինքը չորանալուց հետո թողնում է հետք, կարող է պայմանավորված լինել երկրորդային, հիմնականում սնկային վարակով։ Խորհուրդ կտամ՝ ամեն դեպքում դիմել մաշկաբանի ռեալ խորհրդատվության, նախևառաջ, գերքրտնարտադրության պատճառները պարզելու, ապա նաև սնկային վարակը հերքելու կամ հաստատելու համար։
Հարգելի հարցատու, նախ ցանի տեսակը տարբերակելու համար պետք է տեսնել այն ,քանզի դրանք երկու տասնյակից ավելի են, որից հետո որոշակի լաբորատոր հետազոտություններ անհրաժեշտ կլինեն բացահայտելու ցանի պատճառը և համապատասխան բուժում կիրառել, ուստի խորհուրդ կտամ դիմել թերապևտին ցանային էլեմենտի առկայության ժամանակ: Առողջություն եմ մաղթում: