Ներկայումս շատ հեշտ է վերջնականապես ազատվել եղունգների սնկային հիվանդությունից։Դրան հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ ախտորոշում,բուժման կոմպլեքս մոտեցում:
Սեռական կյանքի տևական բացակայությունը անհետևանք չի մնում. առաջանում են կանգային երևույթներ սեռական օրգաններում, ինչը հետագայում կարող է որոշ սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ: Հաճույքից զատ, սեռական կյանքը առաջնահերթ օրգանիզմի գլխավոր պահանջմունքներից մեկն է, որը չբավարարելու դեպքում կարող են սկսվել սեռական ‹‹դեֆորմացիաներ››, որոնք կարող են ունենալ անդառնալի հետևանքներ: Առողջ եղեք։
Բարև ձեզ, ձեր ունեցած խնդիրը էապես չի խանգարում և առավել ևս չի խորացնում աչքերի հետ խնդիրը, այսինքն կարող եք կատարել քթի վիրահատությունը: Խնդիրը միայն կայանում է նրանում, որ եթե դուք կրում եք օպտիկական ակնոցներ, ապա ցանկալի կլինի վիրահատությունից հետո մոտ 6 ամիս կրել օպտիկական լինզաներ:
Առանց զննման դժվար է ախտորոշել կամ խոսել վտանգի առկայության մասին, բայց հավանաբար խոսքը <<Մոնղոլական բծերի>> մասին են, եթե այո ուրեմն անվտանգ է։ Ավելի հստակ կկարողանամ մանրամասն զննելուց հետո ասել: Առողջություն:
Ըստ Ձեր նկարագրության կարող եմ ենթադրել, որ ձեր մոտ առկա է վագինիզմ՝ երբ կնոջ կամքից անկախ տեղի է ունենում հեշտոցամուտքի մկանների կծկում, ինչը անհնարին է դարձնում սեռական անդամի ներհրումը: Վագինիզմը սեքսոլոգիական խնդիր է և անհրաժեշտ է դիմել սեքսոպաթոլոգի:
Բարև ձեզ հարգելի հարցատու, ձեր ամուսնու տրոմբոֆիեբիտը երեխայի ընդհանուր առողջական վիճակի վրա չի ազդի, սակայն այդ հիվանդությունը չլինելով ժառանգական, ունի ընտանեկան նախատրամադրվածություն:
Բարև Ձեզ։ Եթե ինչպես Դուք եք նշում, սև կետիկները աչքի շարժման հետ տեղաշարժվում են, ապա ամենայն հավանականությամբ դրանք ապակենման մարմնի լողացող պղտորումներ են և բուժման կարիք չունեն։
Հարգելի հարցատու, միանշանակ չեմ կարող պնդել , բայց մեծ է հավանականությունը , որ կունենա սեռական գանգատներ։ Դուք հետամուտ եղեք և ստիպեք, որ նա անցնի սեքսոպաթոլոգի կոնսուլտացիա։ Իմ համարը 091422754:
Բարև Ձեզ, հարգելի հարցատու հեպատիտ B-ի դեմ պատվաստվելը շատ ողջունելի է: Պատվաստումից հետո հղիանալու սահմանափակում չկա:
Բարև Ձեզ, հարգելի հարցատու, եթե երեխան նորմալ սնվում է, չունի ջերմություն և այլ անհագստացնող գանգատներ, կարծում եմ պետք է միայն ուշադրություն դարձնել ձեռքի մատերը բերանը դնելու սովորությանը, եթե դա էլ չկա, ապա պետք է հետազոտվել, չափազանց հազվադեպ լինում են նմանատիպ սնկային ախտահարումներ: Առողջություն: