Toshiba Aplio i800 նոր ՈւՁՀ սարքի շնորհանդեսը հայ մասնագետների համար

Հունիսի 24-ին Երևանում կայացավ Toshiba Medical Systems ընկերության հայաստանյան պաշտոնական դիլեր Դիավանտ ընկերության և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնած «Մուլտիպարամետրիկ ուլտրաձայնային ախտորոշումն ամենօրյա կլինիկական պրակտիկայում» թեմայով սեմինարը ՝ հայ մասնագետներին ծանոթացնելու նոր արտադրանքի՝ Toshiba Aplio i800-ի հնարավորություններին: Ընկերությունը մշտապես հետամուտ է հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սարքավորումների մշակմանը, այսպիսով i դասի նոր սարքը մասնագետին թույլ կտա տեսնել 1 մմ և նույնիսկ ավելի փոքր գոյացություններ:

«Aplio i800» սարքավորման ստեղծումը նպատակաուղղված է կլինիկական աննախադեպ ճշգրտությանն ու համակարգի արդյունավետ աշխատանքին:  Բյուրեղյա մաքուր, չափազանց պարզ և ճշգրիտ պատկերները, որ ստացվում են սարքի ավելի խոր ներթափանցման արդյունքում, ինչպես նաև էքսպերտ-գործիքների լայն ընտրությունը կօգնեն  Ձեզ ստանալ ախտորոշիչ պատասխանը արագ և հուսալի:

«Aplio i800» սարքավորման հեղափոխական iBeam կառուցվածքը շրջադարձային կերպով մեծացրել է հետազոտության արդյունավետությունը՝ ապահովելով պատկերի աննախադեպ պարզություն և հստակություն՝ էականորեն մեծացնելով ներթափանցումը:

  

Սեմինարի ընթացքում Toshiba Medical Systems Europe-ի կլինիկական գծով ղեկավար Նադիմ Քաաֆարանին մասնակիցներին ծանոթացրեց նաև ՈւՁՀ համաշխարհային զարգացումներին և փաստեց, որ մեր երկրում ևս մասնագետները քայլում են այդ զարգացումներին համընթաց և առկա են անհրաժեշտ բոլոր սարքավորումները՝ որակյալ ախտորոշման համար:

  

 

Աղբյուրը՝ Doctors.am