«Առիթմոլոգիայի ակտուալ հարցերը». գործնական սեմինար հուլիսի 22-ին

Հարգելի՛ բժիշկներ, ս.թ. հուլիսի 22-ին Երևանում՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում հրավիրում ենք մասնակցել «Առիթմոլոգիայի ակտուալ հարցերը» թեմայով գործնական սեմինարին` Էրեբունի ԲԿ-ի և Բիլեֆելդի Բեթել կլինիկայի մասնակցությամբ:

Սեմինարը ներառում է ժամանակակից առիթմոլոգիայի կարևորագույն հարցերի քննարկում, որոնցից են ուշագնացությունը, նախասրտերի շողացում և համր էպիզոդների գրանցում, էլեկտրասրտագրության բարդ դեպքերի քննարկում: Սեմինարը իր բովանդակությամբ կարևոր է ոչ միայն սրտաբանների և առիթմոլոգների համար, այլ նաև՝

  • ընդհանուր պրակտիկայի բժիշկների,
  • ընտանեկան բժիշկների,
  • նյարդաբանների և ուսումնառության տարբեր փուլերում գտնվող բժիշկների համար:

Սեմինարը ծրագրված է բժիշկներին առօրյա կլինիկական աշխատանքին պատրաստելու համար:

Գիտագործնական սեմինարի ծրագիրը ներառում է
Ուշագնացություն. հիվանդության պատմություն, դիֆերենցիալ դիագնոստիկա, ախտորոշիչ մինի համակարգերի կիրառությունը
Նախասրտերի շողացում. էպիդեմիոլոգիա, համր էպիզոդների գրանցում, թրոմբոէմբոլիկ պատահարների կանխարգելում, Եվրոպական ուղեցույցներ
Էլեկտրասրտագրության բարդ դեպքերի քննարկումներ

Գրանցում
Մասնակցության համար անհրաժեշտ է նախնական գրանցում, որը հասանելի է ԱՅՍՏԵՂ: Գրանցումն անվճար է և ներառում է սեմինարի մասնակցությունը, ներառյալ՝ սուրճի և ճաշի ընդմիջումներ: Նախնական գրանցումն անհրաժեշտ է դասընթացի նյութերը ստանալու համար: Գրանցման հաստատումը կստանաք էլ. փոստով կամ հեռախոսազանգով:

Սեմինարի անցկացման վայրը
Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Մանթաշով կոնֆերանս դահլիճ


Կազմակերպչական կոմիտե՝
Միհրան Մարտիրոսյան
Վահագն Թադևոսյան
Մարիա Խաչատրյան
Կոնտակտներ լրացուցիչ տեղեկությունների համար
Հեռ. ՝ +37496 60 57 57   09:00-18:00
Էլ. փոստ: foundation_dicentra@yahoo.com