Բժշկական օրացույց

Փետրվար, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29        
 

Գովազդ Doctors.am Վեբ պորտալում



Doctors.am-ը (առողջապահության և բժշկության հայկական պորտալ) հայկական ինտերնետի ամենահաջողված ինտերնետային նախագծերից է: Այն սկսել է գործել 2009 թվականի հուլիսին և այսօր արդեն հանդիսանում է հայկական ամենամեծ բժշկական տեղեկատուն: էլեկտրոնային բովանդակության V համահայկական մրցույթի արդյունքում Doctors.am կայքը ճանաչվեց 2010 թվականի առողջապահության և բժշկության հայկական լավագույն կայք:

Մեր այցելուների թիրախային խումբը առողջապահության բնագավառում հետաքրքրություններ ունեցեղ անձիք են, ովքեր ցանկանում են միշտ տեղյակ լինել Հայաստանում ամենակարեւոր առողջապահական լուրերին եւ իրադարձություններին:

Կայքը պարունակում է համալիր տեղեկություն հայաստանում աշխատող բժիշկների, գործող բուժհաստատությունների, հիվանդությունների, դեղորայքների և ազգաբնակչությանը հուզող մի շարք խնդիրների մասին: Մեր տրամադրած տեղեկատվությանը վստահում են ինչպես բժիշկները, բուժաշխատողները, հիվանդները այնպես էլ սովորական այցելուները:

Համաձայն ոլորտի ուսումնասիրություններ իրականացնող google.com/analytics եւ Circle.am ծառայություններ տրամադրած վիճակագրական տվյալների Doctors.am կայքի այցելուների քանակը օրական հասնում է միջինում 2000-ի, դիտվող էջերի քանակը` միջինում 17000-ի: Կայքում զետեղված տվյալների բազան թարմացվում և ավելացվում է յուրաքանչյուր օր, ինչն իր հերթին ավելացնում է թե այցելուների և թե դիտվող էջերի քանակը:








Այնպես որ, եթե ունեք ապրանք կամ ծառայությունների առաջարկ Doctors.am կայքի թիրախային խմբի համար, ապա սա հենց այն տեղն է ինտերնետում, որտեղ անհրաժեշտ է տեղադրել ձեր գովազդը:

Ստորև ներկայացնում ենք Doctors.am կայքում գովազդային բաներների տեղերը եւ գները:

Տեղադրվող բաներների պահանջները`
- JPEG, GIF, SWF ֆորմատների,
- (300x60)px, (215x125)px և (75x175)px չափերի:
- 8000 դրամ հավելավճարի դեպքում հնարավոր է GIF, SWF
ֆորմատների բաներների պատրաստումը Doctors.am
ընկերության կողմից


Գովազդային նյութի պահանջները
- Ներկայացվող գովազդային նյութերի պարունակությունը
պետք է համապաստախանի ՀՀ օրենսդրությանը:
- Flash բաներների ծավալը չպետք է գերազանցի 25 կբ-ն:


Doctors.am կայքում գովազդային բաներ տեղադրելու դեպքում գովազդատուն հնարավորություն է ունենում կայքի առաջին էջում անվճար տեղադրել հայտարարություններ և նորություններ: Համագործակցությունից դուրս ծառայության արժեքը կազմում է 5000 դրամ:

Գովազդատուի ցանկությամբ վերոնշյալ ինֆորմացիան մեր կողմից էլեկտրոնային փոստով անվճար կուղարկվի շուրջ 40000 հայկական էլեկտրոնային հասցեներին: Համագործակցությունից դուրս ծառայության արժեքը կազմում է 25000 դրամ:

Երկարաժամկետ գովազդային պայմանագիր կնքելու դեպքում (6 ամիս եւ ավելին), հնարավոր են զեղչեր, իսկ բանների պատրաստման եւ թարմացման արժեքը մտնում է պայմանագրի գնի մեջ:

Doctors.am կայքում տեղադրվում են միայն ստատիկ բաներներ, այսինքն` գովազդային բաները ցուցադրվում է կայքի բոլոր էջերում:


Գովազդ Doctors.am Վեբ պորտալում
Էջի Սկիզբ