Կոնսուլտացիաներ

19/09/2018

Հարգելի բժիշկ, բալիկս 4 տարեկան է և արյան ընդհանուր անալիզը ցույց տվեց, որ ունենք թրոմբոցիտոպանիա, այսօրվա արդյունքներով՝ 51000, իջնում ու բարձրանում են, խնդրում եմ խորհուրդ տալ՝ ի՞նչ միջոցներով կարելի է բարձրացնել թրոմբոցիտների քանակը՝ առանց հորմոնալ դեղ

Բարև Ձեզ: Նախ պետք է պարզել թրոմբոցիտոպենիայի պատճառը և բնույթը, դրա համար անհրաժեշտ են մանրակրկիտ հետազոտություններ՝ մասնագիտացված կլինիկայում: Թրոմբոցիտոպենիան ՉԻ բուժվում սննդով կամ բուսական թուրմերով: Անպայման դիմեք մասնագետի

Ծնողի պատասխանը- Հարգելի բժիշկ, մենք անցել ենք բոլոր տեսակի հետազոտությունները, ոչ մի այլ խնդիր չկա, պատճառը ենթադրվում է  ինֆեկցիան և վիրուսները: Այս ձմեռ բավականին շատ հիվանդացավ ու ստիպված  անտիբիոտիկ  օգտագործեցինք: Այսինքն՝ բուժման միակ տարբերակ Դուք առաջարկում եք դեղե՞րը: 

Բժշկի պատասխանը-Հասկանում եմ, բայց որպես բժիշկ ես չեմ կարող որևէ բուժում առաջարկել, մինչև ինքս բոլոր մանրամասներին ծանոթ չլինեմ:

Ծնողի պատասխանը-Շնորհակալություն, անհրաժեշտության դեպքում կկապվենք Ձեր հետ: 

Բժշկի պատասխանը-Առողջություն: