Կոնսուլտացիաներ

18/09/2019

Բարև Ձեզ հարգելի բժիշկ, ես 22 տարեկան եմ,ամուսնացած եմ, ունեմ 9 ամսեկան երեխա: Մեկ շաբաթ է ինչ երեկոյան ժամերին ձեռքերիս ափերի մեջ նկատում եմ կարմիր ցան, բայց առավոտյան այն անհետանում է: Խնդրում եմ կասեք, թե այն ինչի՞ց կարող է լինել

Հարգելի հարցատու, նախ ցանի տեսակը տարբերակելու համար պետք է տեսնել այն ,քանզի դրանք երկու տասնյակից ավելի են, որից հետո որոշակի լաբորատոր հետազոտություններ անհրաժեշտ կլինեն բացահայտելու ցանի պատճառը և համապատասխան բուժում կիրառել, ուստի խորհուրդ կտամ դիմել թերապևտին ցանային էլեմենտի առկայության ժամանակ: Առողջություն եմ մաղթում: