Կոնսուլտացիաներ

24/09/2018

Բարև Ձեզ, 4 ամսեկան երեխայի թրոմբոցիտները 556 է, ինչի՞ց կարող է լինել:  Կերակրում եմ միայն կրծքով, ջուր տալիս եմ բժշկի ցուցումով՝ 50 գրամ: Այդ ցուցանիշով հակացուցվա՞ծ է պատվաստումը: Ի՞նչ մթերք կարող եմ օգտագործել, որպեսզի իջնի թրոմբոցիտների քանակը երեխայի

Բարև Ձեզ: Ընդհանրապես, ցանկալի կլիներ իմանալ արյան ամբողջական պատկերը, ոչ թե միայն թրոմբոցիտների քանակը: Սակայն, եթե միայն թրոմբոցիտների քանակն է բարձր, այդ տարիքի երեխաների մոտ, հիմնականում, այն կրում է երկրորդային բնույթ, այսինքն՝ կարող է լինել, օրինակ՝ վերջերս տարած ինֆեկցիայի, քրոնիկ բորբոքման և այլ տարաբնույթ պատճառներով: Խորհուրդ կտամ ուղղակի նորից կրկնել արյան ընդհանուր քննությունը, և եթե կրկին շեղումներ կտեսնեք, դիմեք համապատասխան մասնագետի: