Կոնսուլտացիաներ

18/09/2019

Բարև ձեզ, քույրս 17 տարեկան է, ցիկլի օրերին ուժեղ կծկումներ է ունենում, որը տևում է 5-7 օր ու այդ ընթացքում անընդմեջ կծկումներ է ունենում, արդեն մեկ ամսվա ընթացքում երկու անգամ կրկնվել է ցիկլը, ինչո՞ւմն է խնդիրը։ Նախապես շնորհակալություն։

Հավանաբար դուք ի նկատի ունեք ցավեր: Ցավոտ դաշտանի պատճառ կարող է լինել բորբոքային պրոցեսը, էնդոմետրիոզ հիվանդությունը, արգանդի գերաճի տարբեր պրոցեսներ, արգանդի պարանոցի խողովակի դժվարացած լայնացումը և այլն;Դաշտանային ցիկլի խանգարումը դա հորմոնալ խնդիր է: Ամեն դեպքում , պետք է դիմել բժշկի հետազոտվել և ստանալ համապատասխան բուժում: