Կոնսուլտացիաներ

19/09/2019

Բարև Ձեզ, բժիշկ ջան մի հարց ունեմ՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հեպատիտ Բ-ով հիվանդի հետ ամուսնանալը: Վարակվելուց պաշտպանվելու ի՞նչ միջոցներ կան և մի հարց էլ այդ հիվանդությունը ինչքա՞նով է բուժվում կամ կառավարվում: Շնորհակալություն

Բարև Ձեզ: Հեպատիտ Բ-ով վարակվելուց պաշտպանվելու լավագույն ձևը պատվաստվելն է: Խրոնիկական հեպատիտ Բ վարակը կառավարելի է. դեղորայքով կարելի է այն արդյունավետ կերպով ճնշել և կանխարգելել լյարդի ցիռոզի զարգացումը: Դրա ժամանակակից մեթոդները հասանելի են Հայաստանում մեր պացիենտների համար: