Կոնսուլտացիաներ

18/09/2019

Բարև ձեզ հարգելի բժիշկ, իմ հարցը թևատակի վերաբերյալ է: Ինձ մոտ մեկ թևատակի քրտնարտադրությունը ավելի շատ է և թողնում է հետք, քան մյուսի մոտ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Բարև Ձեզ, այդ երևույթը կոչվում է հիպերհիդրոզ։ Իսկ այն, որ քրտինքը չորանալուց հետո թողնում է հետք, կարող է պայմանավորված լինել երկրորդային, հիմնականում սնկային վարակով։ Խորհուրդ կտամ՝ ամեն դեպքում դիմել մաշկաբանի ռեալ խորհրդատվության, նախևառաջ, գերքրտնարտադրության պատճառները պարզելու, ապա նաև սնկային վարակը հերքելու կամ հաստատելու համար։