Կոնսուլտացիաներ

25/10/2019

Բարև ձեզ հարգելի բժիշկ ես 56 տարեկան եմ, հերթական ստուգման ժամանակ ասացին, որ սրտի խնդիր ունեմ ու դեղեր նշանակեցին ցմահ խմելու՝ արյուն ջրիկացնող ու ճնշումը կարգավորող, ու ասացին եթե ճնշումս բարձրանա 140 և ավելի անմիջապես դիմեմ բժշկի։ Ուզում եմ իմանալ անհրաժեշտություն կա ՞ հիմա դիմել զոնդավորման համար և միգուցե կարիք լինի ստենդավորման, թե ՞ պետք է բժշկի ցուցումով միայն անել այդպիսի ստուգում: Շնորհակալություն:

Հարգելի հարցատու, այո հետազոտությունը պետք է բժշկի ցուցումով լինի: Ես Ձեր նկարագրածի մեջ սրտի կորոնոգրաֆիայի անհրաժեշտություն չտեսա, բայց ցուցումը որոշում է բժիշկը: Առողջություն: