Կոնսուլտացիաներ

30/10/2019

Հարգելի բժիշկ, երեխաս 9 ամսական է և կշռում է 9 կգ, շատ ակտիվ երեխա է և սիրում է քիչ ուտել: Ի՞նչ անել երեխայի քաշը ավելացնելու համար (գուցե կարիք կա ինչ-որ վիտամիններ տալու): Նաև ունի 37.2-37.4 ջերմություն, արդյոք տվյալ տարիքում դա նորմա՞լ է:

Հարգելի հարցատու 9 ամսականում 9 կգ բավարար քաշ է, սակայն լավ կամ վատ աճի գնահատման համար պետք է գանահատել նախորդ ամիսների քաշը ևս, աճի գնահատման համար կարևոր է նաև հասակ և գլխի շրջագիծ, ուստի խորհուրդ եմ տալիս այցելել մանկաբույժի՝ ով կկազմի Ձեր փոքրիկի անհատական աճի կորագիծը ։ Ինչ վերաբերում է ջերմությանը, ապա միայն թվերը բավարար չեն , պետք է նախ զննել փոքրիկին, ապա համադրել Ձեր գանգատները առկա տվյալների հետ: Առողջություն: