Doctors.am

Կոնսուլտացիաներ

15/01/2020

Բարև ձեզ, հարգելի բժիշկ ես դուպլեքս հետազոտություն եմ անցել, եզրակացությունը սա էր՝ Ստորին վերջույթների ռետիկուլյար վարիկոզ։ Խորանիստ երակների թույլ արտահայտված փականային անբավարարություն։ Բայց դեռ բուժում չեմ ստացել, ի՞նչ խորհուրդ կտաք։ Շնորհակալ եմ նախապես:

Բարև Ձեզ, հարգելի հարցատու նշած դուպլեքսի  տվյալների դեպքում վիրահատության անհրաժեշտություն չկա, պետք է կրել էլաստիկ գուլպաներ, կարգավորել քաշը, քիչ մնալ կանգնած (ավելի շատ քայլել): Եթե անհանգստացնում է արտաքին տեսքը, ապա կարելի է կատարել սկլերոթերապիա: Ավելի մանրամասն կկարողանամ ասել հետազոտություն կատարելուց հետո: Առողջություն: