Հիստիդին - մտնում է հեմոգլոբինի կազմի մեջ, պակասի դեպքում իջնում է հեմոգլոբինի քանակը; հիստամինը, որն առաջանում է հիստիդինից, մեծ նշանակություն ունի անոթների թափանցելիության և լայնացման համար։

Վալին - դերն անբավարար է ուսումնասիրված, կարգավորում Է կոորդինացիան։

Լեյցին - պակասի դեպքում դանդաղում Է աճն ու զարգացումը ազդում է երիկամների և վահանագեղձի ֆունկցիայի վրա։

Լիզին - պարունակությունը բարձր է շարակցական հյոավածքում, պակասը բերում է արյունաստեղծման ընկճման, խախտվում է ազոտի հավասարակշռությունը, ոսկրերի կալցիֆիկացումը, լյարդի և թոքերի ֆունկցիան։ Լիզինը հիմնականում գտնվում է կաթնաշոռում, մսում, ձկան մեջ (100 գ-ում 1,5 գ. - նորմ 3-5 գ), քիչ է հացահատիկային կուլտուրաներում։

Իզոլեյցին - անբավարարությունը բերում Է ազոտային բացասական բալանսի:

Մեթիոնին - ծծումբ պարունակող ամինաթթու է, մեթիլ խմբերի դոնոր է՝ հիմնականում խոլինի սինթեզի համար (ունի լիպոտրոպ հատկություն՝ լյարդի ճարպակալման համար): Մասնակցում է 812 և ֆոլաթթվի փոխանակությանը։ Նորման՝ 3 գ է, հարուստ են կաթնամթերքները, հատկապես՝ կաթնաշոռը։

Տրիպտոֆան - աճի գործոն է, մասնակցում է նիկոտինաթթվի , հեմոգլոբինի և սերոտոնինի սինթեզին, նորման՝ 1 գ է, գտնվում է մսում, ձկում, ձվում,կաթում (հում) կաթնաշոռում և կրծքի կաթում։

Ֆենիլալանին - կարգավորում է վահանագեղձի և մակերիկամի աշխատանքը մասնակցում Է թիրոքսինի սինթեզին։


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: