Սպիտակուցների անբավարարությունն ազդում է համարյա բոլոր համակարգերի վրա, տեղի են ունենում հետևյալ փոփոխությունները.
1. առաջին հերթին տուժում է ֆերմենտատիվ համակարգը,
2. ընկնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների ակտիվությունը, դիմադրողականությունը,
3. ոսկրածուծում դիտվում են բջիջների մորֆոլոգիական փոփոխություններ,
4. ազդում է օրգանիզմի պայմանական-ռեֆլեկտոր գործունեության վրա`բերելով բրդման և արգելակման պրոցեսների թուլացման,
5. խանգարվում է լյարդի ֆունկցիան՝ բերելով լյարդի ճարպակալման (ընկճվում է խոլինի սինթեզը՝ մեթիոնինի պակասի հետևանքով),
6, ազդում է հանքային նյութերի փոխանակության վրա (երեխաների մոտ տեղի է ունենում ոսկրային է հյոավածքի ախտահարում, կալցիում-ֆոսֆոր փոխանակության խանգարում),
7. կյանքի առաջին երկու տարում պատճառ է դառնում ոչ միայն անտրոպոմետրիկ ցածր ցուցանիշների, այլ նաև փսիխոմոտոր զարգացման ուշացման (սպիտակուցի մինչև 3%-ի իջեցումը բերում է աճի կանգի, որը կարող է վերականգնվել, իսկ ԿՆՀ-ի փոփոխություններն անդարձելի են),
8. բերում է այլ սննդանյութերի փոխանակության խանգարման, ազդում է նաև վիտամինային փոխանակության վրա, մասնավորապես, խանգարվում է վիտամին PP-ի սինթեզը, ուժեղանում է օրգանիզմից C և B2 վիտամինների հեռացումը,
9. բերում է այնպիսի ծանր հիվանդագին վիճակների, ինչպիսիք են Կվաշիորկորը, ալիմենտար դիստրոֆիան։
Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: