Կոնսուլտացիաներ

01/10/2019

Բարև Ձեզ հարգելի բժիշկ, ամուսնացել եմ 4 ամիս առաջ, սեռական հարաբերություն չի ստացվում։ Ամուսինս, երբ մոտենում է, ինձ մոտ մկանային լարվածություն և սթրես է առաջանում, ամուսնական առաջին գիշերը արյան կաթիլներ տեսել եմ, բայց անգամ չգիտեմ կուսաթաղանթս պատռվել է, թե՝ ոչ:

Ըստ Ձեր նկարագրության կարող եմ ենթադրել, որ ձեր մոտ առկա է վագինիզմ՝ երբ կնոջ կամքից անկախ տեղի է ունենում հեշտոցամուտքի մկանների կծկում, ինչը անհնարին է դարձնում սեռական անդամի ներհրումը: Վագինիզմը սեքսոլոգիական խնդիր է և անհրաժեշտ է դիմել սեքսոպաթոլոգի: