Կոնսուլտացիաներ

01/10/2019

Բարև ձեզ հարգելի բժշկուհի, ունեմ 3 բալիկ և 3 բալիկովս էլ մինչ հղիանալը ամուսնուս մոտ հայտնաբերվել է տրոմբոֆիեբիտ, ուզում եմ իմանալ արդյոք դա ժառանգական հիվանդություն է և կարող է երեխայի առողջության վրա որևէ ազդեցություն ունենալ: Նախապես շնորհակալություն:

Բարև ձեզ հարգելի հարցատու, ձեր ամուսնու տրոմբոֆիեբիտը երեխայի ընդհանուր առողջական վիճակի վրա չի ազդի, սակայն այդ հիվանդությունը չլինելով ժառանգական, ունի ընտանեկան նախատրամադրվածություն: