Սպիտակուցները կամ պրոտեինները (առաջացել է Proteus՝ առաջին բառից) սննդի կարնորագույն կառուցվածքային նշանակություն ունեցող տարրերից մեկն են։ Սպիտակուցներն ազոտ պարունակող օրգանական նյութեր են (կազմի 16%-ը ազոտ է) և օրգանիզմի աճի և ռեգեներացիայի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր։

Սպիտակուցները կազմում են օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը (44%-ը):

Սպիտակուցի նշանակությունը որպես կառուցվածքային տարր, ապացուցվում է նաև նրանով, որ մի շարք տրոպիկական շրջաններում, որտեղ առկա է սննդի խրոնիկ սպիտակուցային անբավարարություն, բնակչությանը բնորոշ են աճի ու զարգացման ցածր տեմպերը, կարճ հասակը։ Ապացուցված է, որ այս երկրների մարդիկ, որոնք վաղ հասակից տեղափոխվում են զարգացած երկրներ, ապա ընդունած սննդի բավարար քանակական և որակական արժեքի դեպքում, ունենում են նույն անտրոպոմետրիկ ցուցանիշները, ինչ որ տեղաբնակները։

Սպիտակուցները օրգանիզմի գենետիկ ծրագրերն իրականացնող աշխատանքային գործիքներն են։ Սրանք օժտված են նաև բազմաթիվ կենսաբանական ֆունկցիաներով՝ ֆերմենտատիվ, հորմոնային, պաշտպանական. փոխադրողական, կծկողական, տեսողական և այլն։ Սպիտակուցի հիմնական հատկությունը կոմպլեմենտար փոխազդեցության՝ ճանաչելու և ճանաչվելու նրա ունակությունն է։ Սրա հիման վրա է ստեղծված սպիտակուցի մյոա կարևորագույն՝ կատալիտիկ ֆունկցիան։ Վերջին հաշվով ցանկացած սպիտակուցի հատուկ է ռեցեպտոր-ազդանշանային կամ էնզիմային դերը, մյոա բոլոր ֆունկցիաները սրանից բխող ածանցյալներ են։
Նշենք, որ սպիտակուցները մասնակցում են նաև էներգետիկ փոխանակությանը. 1 գրամ սպիտակուցի քայքայումից առաջանում է 4 կկալ էներգիա։


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: