Սպիտակուցի նորմավորման հիմքում ընկած է ազոտային հաշվեկշռի պահպանումը, որն ի դեպ ինտեգրալ ցուցանիշ է ընդհանուր սպիտակուցային փոխանակության համար։ Ազոտային հաշվեկշիռը սննդի հետ ներմուծված ազոտի և օրվա ընթացքում մեզով, կղանքով հեռացված ազոտի տարբերությունն է։ Առողջ, հասուն մարդու մոտ ազոտային բալանսը զրոյական է։ Դրական ազոտային բալանս կարող է լինել ինչպես նորմայում (ինտենսիվ աճի, լակտացիայի և հղիության շրջանում), այնպես էլ պաթոլոգիայում (հիվանդության ապաքինումից հետո): Բացասական ազոտային բալանս լինում է տարեց մարդկանց մոտ, քաղցի, սպիտակուցա-էներգետիկ անբավարարության, շաքարային դիաբետի և սթրեսի ժամանակ:

Օրական չափահաս մարդու օրգանիզմում փոխանակվում է մոտ 400 գ սպիտակուց, ընդ որում անդարձելի քայքայվում է մոտ 100 գ֊րամը, որը վերականգնվում է հիմնականում սննդի հաշվին։

Ռուբները մարդուն տալով (8-10 օր անընդմեջ) ոչ սպիտակուցային սնունդ, հայտնաբերել է, որ օրվա ընթացքում օրգանիզմից հեռացած ազոտի քանակը համապատասխանում է 23,2 գ սպիտակուցի։ Սակայն սպիտակուցի այդպիսի քանակի ընդունումը բերում է բացասական ազոտային հաշվեկշռի։ Ազոտային հաշվեկշռի պահպանման համար բավական Է 50 գ սպիտակուցի ընդունումը։


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: