Սննդային թունավորումները սննդի միջոցով առաջացող տարբեր էթիոլոգիա ունեցող հիվանդությունների խումբ է։

Սննդային թունավորումներն առաջանում են սննդամթերքի ստացմանը, պահպանմանը, տեխնոլոգիական և ջերմային մշակմանն առաջադրվող սանիտարական կանոնների խախտման հետևանքով։

Սննդային թունավորումները կարող են ընթանալ ինչպես զանգվածային բռնկումների, այնպես էլ խմբակային, ընտանեկան կամ առանձին դեպքերի ձևով։

Ըստ իրենց ընթացքի սննդային թունավորումները հիմնականում դասվում են սուր հիվանդություններ թվին, որոնց բնորոշ է կարճատև գաղտնի շրջանը, հանկարծակի սկզբը և բուռն ընթացքը:

Սակայն սննդային թունավորումները կարող են ունենալ նաև խրոնիկ բնույթ (հիմնականում միկոտոքսիկոզներ), երբ երկարատև օգտագործում են ոչ մեծ քանակով տոքսիկ նյութերով (պեստիցիդների մնացորդային քանակներ, սննդային հավելումների՝ նիտրիտների բարձր քանակներ) սննդամթերք:

Առաջարկված է սննդային թունավորումների հետևյալ դասակարգումը (ըստ Պետրովսկու).

Ըստ էթոլոգիայի` սննդային թունավորումները դասակարգվում են 2 խմբում.

I միկրոբային ծագման,

II ոչ միկրոբային ծագման: