E կոդը նշանակում է, որ մթերքը պարունակում է այս կամ այն սննդային հավելումը: Հավելումներից շատերը կարող են վնաս հասցնել մեր առողջությանը: Վնասակար հավելումներից խուսափելու համար, պետք է կարողանանք վերծանել այդ կոդերը:

Օրինակ` E 102-տարտրազինը` ներկանյութը կարող է առաջացնել սննդային ալերգիա: Այս հավելումն օգտագործվում է հրուշակեղենի, պաղպաղակի, տարբեր գունավոր ըմպելիքների արտադրության մեջ: E 128 կարմիր ներկանյութը Red 2G-ի հետ ուռուցքածին նշանակություն կարող է ունենալ:

Այն աղացած մսամթերքին ապահովում է վարդագույն երանգ (նրբերշիկ եւ այլն): Red 2G ներկանյութի բաղադրությամբ մթերքները` հատկապես էժանագին երշիկներն ու նրբերշիկը, կարող են առաջացնել ուռուցքային հիվանդություններ, պտղի զարգացման անոմալիաներ, բնածին ախտաբանական երևույթներ: E 216, E 217 հավելումները ևս բացասաբար են ազդում օրգանիզմի վրա:

Դրանք կարող են առաջացնել սննդային թունավորումներ: Այս տեսակի հավելումներ են պարունակում միջուկով շոկոլադե սալիկները, կիսապատրաստուկները, հատկապես սուպերն ու արգանակները: E 400-499 ինդեքսով հավելումները խտանյութերն են, որ հիմնականում օգտագործվում են յոգուրտներ ու մայոնեզ պատրաստելու համար:

Դրանք առաջացնում են մարսողական համակարգի հիվանդություններ:

E100-199-ներկանյութ
E102, E120- առաջացնում է ալերգիա
E124- տալիս է ասթմատիկ նոպաներ
E171-173- հանգեցնում է լյարդի 7 երիկամների հիվանդության
E200-299- կոնսերվանտներ
E250, E251- առաջացնում է քաղցկեղ, ալերգիա, գլխացավ, լյարդի ծակծկոց
E230-232- նպատսում է քաղցկեղի առաջացմանը
E231-232- վտանգավոր են մաշկի համար
E300-399- հակաթթուներ
E311, 320, 321- առաջացնում են ալերգիա և ասթմատիկ նոպաներ, բարձրացնում են օրգանիզմում խոլեստերինը
E400-499- խտանյութեր
E407.447- առաջ են բերում լյարդի և երիկամների հիվանդություն
E461-466- աղեստամոքսային ուղու հիվանդություն
E421- շատ վտանգավոր է ատամների համար
E508-512- նպաստում է քաղցկեղի առաջացմանը
E510, 513, 527- բացասաբար է ազդում լյարդի վրա, կարող է ստամոքսի խանգարումներ առաջացնել
E621- վատ ազդեցություն է թողնում աչքի ցանցաթաղանթի վրա, բերում է
գլխացավեր, արագացնում է սրտի աշխատանքը, թուլացնում մկանները
E951- առաջացնում է չարորակ ուռուցք, ալերգիա, գլխացավ, դեպրեսիա
E952- նպաստում է լյարդի անբավարարվածությանը