Սա սուր հիվանդություն է, որն ուղեկցվում է ինտոքսիկացիայով։ Պատճառը մեծ քանակությամբ կենդանի միկրոբների մուտքն է օրգանիզմ: Այդ միկրոբները տարածված են շրջակա միջավայրում և առկա են մարդու և կենդանիների աղիներում։ Տարբերում ենք հետևյալ տոքսիկոինֆեկցիաները.

1. Տոքսիկոինեկցիաներ, որոնք հիմնականում առաջանում են որոշ սալմոնելաներից (S. typhi murium, S. enteritidis, S. cholerate suis, S. dublin)։ Կլինիկական նկարագիրը շատ բազմազան է։ Գաղտնի շրջանը 6-12 ժ, (երբեմն 24 ժ)։ Ըստ ծանրության` տարբերում ենք ծանր, միջին և թեթև ձևերը: Ծանր ձևը բնորոշվում է շատ ծանր ստամոքս-աղիքային խանգարումով՝ փսխում, լուծ՝ երբեմն արյան և լորձի հետքերով, երբեմն նկարագրվում է օրգանիզմի ջրազրկման (նման է խոլերային) դեպքերը: Այս ձևը հանդիպում է 1-2% դեպքերում։ Միջին ձևը հանդիպում է 18%, իսկ թեթև ձևը` 80% դեպքում։

Միջին ձևի ժամանակ լինում է բարձր ջերմության և ստամոքս-աղիքային խանգարում, թեթև ձևի ժամանակ՝ փորի շրջանում ցավեր, զզվանք ուտելիքի հանդեպ, կոտրտվածություն մարմնում, ընդհանուր թուլություն, լուծ (բնորոշ է) փսխում` 50% դեպքերում, սրտխառնոց (միշտ), ջերմաստիճանը - 37,5-36C°, երբեմն մինչև 39°։

Բուժումը - ընդհանուր է, տրվում են անտիբիոտիկներ, դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ, կատարվում է ստամոքսի լվացում։ Այս թունավորումն ավելի հաճախ հանդիպում է շոգ եղանակներին, որովհետև բարձր ջերմաստիճանը լավ նախապայման է միկրոբների բազմացման համար։ Թունավորումը հիմնականում առաջանում է մսից, ձվից (հատկապես ջրային թռչունների), կաթից, կաթնաշոռից և ձկներից։

Մսից թունավորումը առաջանում է մոտ 60% դեպքերում: Միսը կարող է ինֆեկցվել կենդանի անասունի մոտ, (երբ ընկած է կենդանու դիմադրողականությունը տարբեր հիվանդություններից և բարձր հոգնածությունից), այս դեպքում միկրոբները աղիներից անցնում են արյուն և մկաններ։ Միսը կարող է ինֆեկցվել նաև մորթի ժամանակ և մորթից հետո (սխալ պահպանում, տեղափոխում), ինչպես նաև բացիլակիր վաճառողից, խոհարարից և այլն։

Հիվանդության աղբյուր կարող է լինել նաև ձուն - հատկաւցես ջրլող թռչունների, բադի (s. typhi murium)։ Այս թռչունների ձվերը չեն թողնում վաճառքի հում վիճակում։

Թունավորման պատճառ կարող է դառնալ նաև կաթնամթերքը, երբ խախտվում է պաստերիլիզացիայի ռեժիմը։

Սննդային տոքսիկոինֆեկցիաներ, որոնք առաջանում են պայմանական պաթոգեն հարուցիչների կողմից

Տոքսիկոինֆեկցիաների 10%-ն առաջացնում են պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմները՝ աղիքային ցուպիկը, կլոստրիդիում պերֆրինգենսը, պրոտեուսը, էնտերոկոկերը և այլն (որոնց մեծ մասն առկա են մարդու և կենդանիների աղիներում)։ Դրանք շատ դիմացկուն են անբարենպաստ պայմանների նկատմամբ, ուստի և շատ տարածված են շրջակա միջավայրում (հող, ջուր, օդ)։ Այս հարուցիչները մեծ քանակներով բազմանալով սննդում կարող են առաջացնել ինտոքսիկացիա, առանց սննդի օրգանոլեպտհկ հատկությունների խանգարման։

Այս միկրոօրգանիզմներով պայմանավորված տոկցիկոինֆեկցիանները սովորաբար ընթանում են սուր գաստրոէնտերիտի, երևույթներով, ինկուբացիոն շրջանը սովորաբար կարճ է՝ 4-16 ժամ, ջերմաստիճանային ռեակցիան կամ թույլ է արտահայտված կամ բացակայում է։

ՏոքսինոինՖեկցիաների կանխարգետւմր

Կանխարգելման միջոցառումները.

1. Սննդամթերքի պահպանում ինֆեկցումից,
2. Սննդամթերքում միկրոբների բազմացման բացառում,
3. Վարակված սննդամթերքում միկրոբների ոչնչացում :

Այս միջոցառումները պետք է սահմանել հատկապես մսի և կաթնամթերքի նկատմամբ՝ սկսած մորթից, տեղափոխումից, պահելուց, ջերմային մշակումից, և նրանից հետո պահպանման ժամկետից։

Մորթի վայրերում և գործարաններում պետք է հետևել սանիտարական ռեժիմի պահպանմանը, սննդային օբյեկտներում՝ աշխատողների նկատմամբ հսկողության սահմանմանը (բժշկական քննություն բացիլակրության նկատմամբ)։

Ճիշտ ժամանակին պետք է կատարել հում մթերքի սառեցում, կարճ ժամանակամիջոցում տեղափոխում, ճիշտ ջերմային մշակում (կահավորման, ինվենտարի մշակում ուլտրամանուշակագույն ճառագայթներով)։