Ժամանակակից սննդային արտադրությունն անհնար է պատկերացնել առանց սննդային հավելումների: Դրանք նյութեր են, որոնց "ներկայությունը"պարտադիր է այս կամ այն տեսակի սննդի ստեղծման համար: Բայց այդ նյութերի շարքում հսկայական թիվ են կազմում վտագավոր սննդային հավելումները, որոնք սպառնում են մեր և մեր երեխայի առողջությանը: Սննդային հավելումների թվին են դասվում.

- ներկանյութերը (E100-E182), որոնք ամրապնդում են մթերքի գույնը,
- կոնսերվանտները (E200-E299), որոնք մեծացնում են սննդի պահպանման ժամկետը, զերծ պահելով նրան մարէներից, սնկերից, բակտերիոֆագերից,
- հակաօքսիդիչները (E300-E399),
- ստաբիլիզատորները (E400-E499),
- էմուլգատորները(E500-E599):

Գուցե նրանց առկայությունը պարտադիր է վառ, գունեղ, դոնդողանման, երկարադիմացկուն սնունդ ստանալու համար, բայց այդ հավելումներից շատերը վնասակար են մեր փոքրիկների առողջության համար:

Մայրիկներից շատերը չգիտեն նրանց առկայության մասին, երբ գնում են գեղեցիկ տուփով կոնֆետը, մաստակը, հյութը ... ու առանց կասկածելու վնասում փոքրիկին: Այսօր Ռուսաստանում չի թույլատրվում այն սննդի ներմուծումը,որի մեջ առկա են E121, E123, E240 սննդային հավելումները: Ցավոք սրտի մեր շուկայում այսօր հանդիպում են նման հավելումներով մթերքներ (կետչուպներ, մայոնեզներ, արևելյան քաղցրավենիք և այլն):

Իհարկէ, ոչ բոլոր հավելումներն են վտանգավոր, հսկայական թիվ են կազմում չուսումնասիրված հավելումները, բայց կան նաև մեծ թվով հայտնի, վտանգավոր և հիվանդածին հավելումներ: Մայրերին խորհուրդ է տրվում այս կամ այն գեղեցիկ մաստակը, հյութը, կոնֆետը գնելուց առաջ անպայման ծանոթանալ նրա բաղադրությանը:

2005-2006 թվականներին Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ E230, E320, E232 հավելումների առկայաությունը սննդում հանգեցրել էր փոքր երեխաների մոտ ալերգիկ երևույթների դրսևորմանը և աղեստամոքսային համակարգի խանգարմանը:

Ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր մայր իր ձեռքի տակ ունենար այս ցուցակը և հաճախակի օգտվեր նրանից հատկապես փոքրիկի համար սնունդ կամ քաղցրավենիք գնելիս.

Վտանգավոր հավելումներ, որոնք առաջացնում են չարորակ ուռուցքներ` E103, E105, E121, E123, E130, E131, E142, E152, E210, E211, E213-217, E240, E330, E447:

Վտանգավոր հավելումներ, որոնք առաջացնում են աղեստամոքսային համակարգի հիվանդություններ` E221-226, E320-322, E338-341, E407, E450, E461-466:

Վտանգավոր հավելումներ,որոնք առաջացնում են ալերգիաներ` E230, E231, E232, E239, E311-313:

Վտանգավոր հավելումներ, որոնք առաջացնում են լյարդի և երիկամների հիվանդություններ` E171-173, E320-E322: