Առաջին հացը, ըստ լեգենդի, պատահաբար է ստացվել: Մի հին եգիպտացի պատրաստվում էր իր համար ավանդական բլիթ թխել, սակայն հոգնել էր և քնել` վառարանում մոռանալով ջրով խառնված ալյուրը: Առավոտյան նա նախաճաշ պատրաստեց այդ ստացված զանգվածով և դրա փափուկ համն ապշեցրեց նրան: Այդ պահից սկսած` հացը սկսեց ճամփորդել մայրցամաքներով:

Հացի վաճառակետերում մարդ շփոթվում է. բացի սովորական սպիտակ և սև հացից, առաջարկվում են հացեր` սերմերով, չամիչով, արևածաղիկի սերմով, չրերով, յոդով, սոխով, կանաչիով…Այդ հավելումները ոչ միայն բույրի և գեղեցկության համար են, այլև ունեն բուժիչ հատկություններ: Սերմերով հարուստ հացը շատ օգտակար է սրտանոթային համակարգի հիվանդությունների և ճարպակալման ժամանակ, յոդովը` խորհուրդ է տրվում վահանագեղձի հիվանդությունների, իսկ երկաթով հարուստ հացը` անեմիայի ժամանակ:

Սննդաբաններն արդարացիորեն խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել սպիտակ հացը, քանի որ դրա մեջ առկա են տարարտեսակ ճարպեր և շաքար: Այն օրգանիզմում արագ վերափոխվում է գլյուկոզայի, որը անցնում է արյան մեջ` բարձրացնելով ինսուլինի մակարդակը` հետևաբար և ախորժակը:

Սակայն ոչ սպիտակ հացից հրաժարվել պետք չէ, քանզի ինչպես նշվեց, հացը շատ օգտակար է և կանխում է զանազան հիվանդություններ:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: