Հորմոն, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում։ Հայտնաբերվել է Ֆ. Բանտինգի և Չ. Բեստի (1921—1922) կողմից: Առաջնային կառուցվածքը պարզել է Ֆ. Սենեգերը (1945 —1956 ի Ի. մոլեկուլը (մոլ. գանգ, մոտ 6000 է) կազմված է երկու պեպտիդային շղթաներից (ամինաթթվային 51 մնացորդներով), որոնք միանում են երկու երկսուլֆիդային կամրջակներով, որոնց առկայությամբ դրսևոր¬վում է հորմոնային ակտիվությունը: Ի. սինթեզվում է ենթաստամոքսային գեղձի Լանգերհանսյան կղզյակների   բջիջներում իր նախորդից՝ պրոինսուլինից: Արյան շիճուկում գտնվում է ազատ և կապված (հատկապես տրանսֆերինի հետ) ձևերով: Ինսուլինի ֆիզիոլոգիական կարևոր հատկություններից մեկը արյան մեջ շաքարի մակարդակի իջեցումն է: Ի. բարձրացնում է բջջաթաղանթների թափանցելիությունը գլյուկոզայի նկատմամբ, նպաստում է դեպի հյուսվածքներ դրա փոխարկմանը, խթանում է մկաններում գլյուկոզայի փոխարկմանը գլիկոգենի, ձգձգում է լյարդում գլիկոգենի քայքայման և գլյուկոզայի առաջացման պրոցեսը։

Ինսուլինն ապահովում է եռկարբոնաթթվային ցիկլում գլյուկոզայի նորմալ օքսիդացումը, նպաստում է մակրոէրգային կապերի ձևավորմանը և բջիջներում էներգետիկ հաշվեկշռի կարգավորմանը։ Պայմանավորում է սպիտակուցների և ճարպաթթուների գերակշիռ սինթեզը դրանց քայքայման նկատմամբ, նպաստում է ածխաջրերից և ճարպաթթուներից ճարպերի առաջացմանը։ Ի. ակտիվորեն մասնակցում է լյարդում, ինչպես նաև մկաններում և ճարպային հյուսվածքում, երիկամներում, ընկերքի մեջ ընթացող ածխաջրատային փոխանակությանը։ Ի. ֆիզիոլոգիական հակազդիչը (անտագոնիստը) գլյուկագոնն է։ Օրգանիզմում Ւ. քանակի անբավարարությունն առաջացնում է շաքարային դիաբետ։ Կենդանիներից ստացված Ի. պատրաստուկներն օգտագործվում են բժշկության մեջ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին