Մարակույայի պտուղները որոշ անգլալեզու երկրներում ստացել են "կրքի պտուղ" (passion fruit) անվանումը:

Մարակույայի պտուղները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար միկրոէլեմենտներ, հարուստ են ցանցաշերտով և հակաօքսիդանտ ակտիվություն ունեցող նյութերով: Սննդաբանները խորհուրդ են տալիս օգտագործել այն սրտանոթային համակարգի, լյարդի, միզատար ուղիների հիվանդությունների ժամանակ և քաշի իջեցման նպատակով:

Մարակույան ունի հակամանրէային, ջերմիջեցնող և թուլացնող ազդեցություն: Այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը և նպաստում է օրգանիզմից միզաթթվի դուրս բերմանը:

Մարակույայի հյութն ունի կազդուրիչ հատկություն: Այն օգնում է քնել և ճնշում է քաղցկեղածին բջիջների աճը: Մարակույան լայնորեն օգտագործում են դեղագործության և կոսմետոլոգիայի մեջ:

Միջուկը հարուստ է օգտակար սպիտակուցներով, ածխաջրերով և ցանցաշերտով, որի մեծ քանակը նպաստում է երիկամների աշխատանքի նորմալացմանը: Օգտակար է բոլոր նրանց, ովքեր տառապում են միզուղիների քարային դիաթեզով կամ պոդագրայով:

Վիտամինների և միկրոէլեմենտների մեծ քանակը փաստում է, որ մարակույան երկաթի, կալցիումի և մագնիումի անփոխարինելի աղբյուր է: Այդ էկզոտիկ պտուղն օգտակար է ոչ միայն երեխաներին, այլև ապագա մայրերին: